Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ
Այսօրվա քաղաքական իրականությունը Հայաստանում արմատական մտահոգություններ է առաջացնում ոչ այնքան կառավարման որակի, որքան դրա ուղղվածության էության վերաբերյալ:
Մենք ոչ միայն իշխանության կողմից ազգայինից ու հանրությունից տարանջատման, այլև պետական դիսկուրսի համակարգային ապազգային վերափոխման ենք ականատես լինում: Պետական իշխանությունը ներկայացնողների որոշակի մի խմբակի վարքագիծն ու հռետորաբանությունը մի իսկական մրցակցության է վերածվել. ով ավելի մեծ հետևողականություն կցուցաբերի արտաքին շահերի նկատմամբ, ով ավելի հեռու կգնա հայկական ինքնության ակունքային հիմքերի ոչնչացման գործում։
Ազգային խորհրդանիշների, Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային ավանդույթների և պատմական հիշողության արժեզրկմանը ուղղված յուրաքանչյուր նոր հրապարակային հայտարարություն հաստատում է, որ սա այլևս քաղաքական պայքար չէ, այլ քաղաքակրթական պառակտում: Սրանք, կարծես, գիտակցաբար ձգտում են դառնալ համաժողովրդական ատելության ու արհամարհանքի առարկա` կարծես հիմնավորելով, որ հենց սա է ծառայում որպես «հաջողության» ցուցիչ արտաքին հովանավորների աչքերում: Ազգային շահերն ու ինքնությունը, պետականությունն ու քաղաքական սուբյեկտայնությունը, պատմական հիշողությունն ու ժառանգությունը պաշտպանելուց հրաժարվելը, ըստ էության, դարձել է գոյատևման պարտադիր նորմ` ազգի հետ կապը կորցրած էլիտայի համար։
Այս իրավիճակը մեզանից պահանջում է ոչ միայն քննադատել, այլև հիմնարար կերպով վերագնահատել այն, ինչ մենք այսօր անվանում ենք ազգային ու պետական պատասխանատվություն: Նման պայմաններում լռությունն ու անգործությունը հավասարազոր է մեղսակցության։
Ազգային-ազատագրական գիտակցությունը կարգախոս չէ, այլ մեր պետականության արժեքը հասկացող յուրաքանչյուրի պարտականությունը։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ իրենց բարոյական և ազգային աջակցությունը կորցրած ռեժիմները անխուսափելիորեն փլուզվում են։ Սակայն մինչև այդ պահը կարևոր է, որ ժողովուրդը հստակ ընկալի, որ մենք գործ չունենք ժամանակավոր քաղաքական ձախողման հետ, այլ ազգային Հայաստանի գաղափարը քանդելու համակարգային փորձի հետ։
Ես ընդունում եմ ազգային-ազատագրական պայքարի իմ բաժինը` հրաժարվելով լինել ազգային միջնաբերդի կործանման և մեր պետականության ավերակների վրա սրանց խրախճանքի դիտորդը։ Սա սոսկ քաղաքական անհամաձայնություն չէ։ Սա գոյաբանական հակամարտություն է նրանց միջև, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը գոյություն ունենա, և նրանց միջև, ովքեր ցանկանում են միայն պետության իմիտացիա՝ առանց ոգու, առանց ժողովրդի, առանց ապագայի։
Դավիթ ԱՆԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 09:33
Принадлежность к народу, историческая судьба которого выкована в единстве религиозного духа, национального достоинства и несгибаемой воли, обязывает нас констатировать: сегодня мы становимся свидетелями опасного размывания этих основ армянской идентичности.
-
2025-06-17 08:47
18 июня в Ереване пройдет HIF Yerevan 2025 — ведущая международная платформа для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества.
-
2025-06-16 13:58
Летняя событийная афиша Москвы порадовала жителей и гостей столицы насыщенной программой: в течение недели ведущие джазовые коллективы России и зарубежья выступали на лучших открытых площадках города. Организатор фестиваля — Фонд Игоря Бутмана при поддержке Президентского фонда культурных инициатив и Департамента культуры города Москвы.
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.