Վարդապետյանն ի կատար է ածում Փաշինյանի հերթական պատվերը․ Սեյրան Օհանյանը՝ մեղադրանքի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գործում են համադրված՝ Երևանում և Բաքում էժանագին շոուներ բեմադրելով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազի մտադրությանը։
Նա վստահ է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ի կատար է ածում Նիկոլ Փաշինյանի հերթական պատվերը, որի նպատակը գլխավոր խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելն է։
«Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից»,- գրել է Օհանյանը։
Ավելի վաղ գլխավոր դատախազի միջնորդությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ իրեն ներկայացվող մեղադրանքներն անվանելով «պետական մակարդակով հերթական կլյաուզա»։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.