Последние новости

ՄԻԱՅՆԱԿ ՔՆԱՐԵՐԳՈՒՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ

Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան՝ ՀՀ նախագահն ունի լիազորություններ և իրավունք, ավելին՝ պարտավոր է հավասարակշռել իշխանության տարբեր ճյուղերի և ազգային ինստիտուտների փոխհարաբերությունները, իր կարգավիճակով և հեղինակությամբ նպաստել կոնսենսուսին այնտեղ, որտեղ դա դժվար է անել օրենքի դրույթներով։ Ըստ էության, հենց դա է նրա հիմնական գործառույթը, այլ ոչ թե դատարկ ներկայացուցչական շրջագայություններն աշխարհով մեկ, ներկայությունը ամեն տեսակի թաղումներին և անխտիր բոլոր փաստաթղթերի ստորագրումը, որ նրան տալիս են կառավարությունից։

Եթե Վահագն Խաչատուրյանն ունենար իր դիրքին գոնե մի քիչ համապատասխանող առողջ հավակնություններ, թեկուզ չնչին քաղաքական պատասխանատվությունն ու մի պտղունց խիղճ, ապա նա, անշուշտ, կերևար քաղաքական դաշտում, արտակարգ հայտարարությամբ կդիմեր իշխանությանը, հասարակությանը, Եկեղեցուն... Եվ գոնե ձևականորեն կոչ կաներ բոլոր կողմերին հանդարտվել և չափավորել եռանդը փորձությունների այս ծանր ժամանակաշրջանում։ Բայց, ավա՜ղ, նա կարծես թե զուրկ է թե՛ մեկից, թե՛ մյուսից, թե՛ երրորդից:

Բաղրամյան 26 հասցեում նախագահական դրույքով, բայց հայտնի չէ, թե որպես ինչ աշխատող և, ասում են, հենց այնտեղ էլ մեր ամենքիս փողերի հաշվին քեֆ քաշելով ապրող ընկերն իսպառ դուրս է մնացել տեսադաշտից և չի ցուցաբերում ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ նույնիսկ վիրտուալ ներկայության բացարձակապես ոչ մի նշան փորձություններից հյուծված հայ հասարակական-քաղաքական կյանքում։

Չեն լսվում ո՛չ անձամբ իր ձայնը, ո՛չ էլ նույնիսկ դաշնամուրային սրտաճմլիկ մելիզմները, որոնք նախկինում նախագահի նստավայրի պատուհաններից երբեմն հորդում էին պողոտա՝ մեղմելով քաոսային աղմուկն ու մեքենաների ազդանշանները մենության նուրբ քնարերգությամբ։

Ասենք, մեր հերոսը միշտ էլ միայնակ ու չհասկացված է եղել. և՛ երբ Երևանի քաղաքապետի պաշտոնում բառացիորեն կոպեկներով օլիգարխներին էր վաճառում Երևանի կենտրոնի ամենաթանկ շենքերը, և՛ երբ ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի լքեց ՀԱԿ կուսակցության շարքերը՝ Փաշինյանի մոտ նախարար դառնալու համար, և՛ առավելևս երբ նրա օրոք նշանակվեց նախագահ։

Ոչ ոք չէր ուզում և չէր էլ կարող հասկանալ, որ Վահագն Խաչատուրյանը՝ հավակնություններից իսպառ զուրկ հեզ գործիչը, միայն մի բան էր ցանկանում. հնարավորինս հեռու լինել ներքաղաքական հաշվեպարզումներից ու տուրուդմփոցից, բայց ավելի մոտ լինել «դրամատուփին»։ Չունենալ սեփական հայացքներ, կարծիք, դիրքորոշում, մի խոսքով՝ անհատականություն, բայց ընդ որում միշտ ստվերի պես լինել իշխանության, ամենակարող օլիգարխների կողքին ու ձեռքի տակ և հնազանդ կատարել նրանց քմայքները, միայն թե ամրագրի իր համեստ տեղը կերամանի մոտ։

Դրա համար էլ ստացվեց այնպես, որ Վահագն Խաչատուրյանին հիմա ոչ ոք չի սիրում։ Նրա նախկին գուրու և քաղաքական կարիերայի կնքահայր Տեր-Պետրոսյանը մի առիթով համեմատեց իր նախկին զինակցին (ասելն էլ ամոթ է) փախստակ առնետի հետ, ինքը՝ Փաշինյանն ընդհանրապես բանի տեղ չի դնում նրան, քանի որ, ամենայն հավանականությամբ, լիովին համամիտ է Լևոն Հակոբովիչի հետ։ Դե, իսկ ժողովուրդը... Ժողովուրդը նրա մասին իսպառ մոռացել է, կարծես աշխարհում չկա այդպիսի մարդ, չկան նրա պաշտոնն ու դրանից բխող պարտականությունները։

Ասենք, այդպես էլ պետք է լիներ, քանի որ Խաչատուրյանն ինքն էլ է բացարձակապես մոռացել, թե ինչ բան է ժողովուրդը, ինչ է իրենից ներկայացնում։ Նույնիսկ նրա նախորդը՝ նույնպես միայնակ ու ոչ մեկի կողմից չհասկացված լոնդոնցի ընկերը, երբեմն կոտլետներ էր տապակում երևանցի անցորդների համար և պաղպաղակ ուտում երեխաների շրջապատում, որպեսզի ժողովրդին մոտ լինելու գոնե երևութականություն ստեղծեր։ Իսկ սա երևութականություն անգամ չի ուզում. ո՛չ ժողովրդի հետ իր մտերմության, ո՛չ ժողովրդի տեսանելիության և ժողովրդի աչքում իր տեսանելիության։

Եվ դա գերազանց հաջողվեց նրան։ Քանզի եթե վաղը հանկարծ հեղափոխություն սկսվի, և ժողովուրդը, իր սահմանադրական իրավունքին համապատասխան, տապալի այս կործանարար ռեժիմը, ամբոխը չի հիշի Վահագն Խաչատուրյանին, և ոչ մեկի մտքով անգամ չի անցնի գնալ նաև նախագահական նստավայր՝ դրա ներկայիս բնակչին քաղաքավարի կերպով դուրս հրավիրելու համար։ Տե՛ս, է, համա թե ջանաց:

Պետք է իսկական քաղաքական հանճար լինես, որ այդչափ վարպետորեն ստիպես հասարակությանը մոռանալ անձիդ և սահմանադրական պարտականություններիդ մասին, բայց ընդ որում անհոգ ապրես այդ հասարակության գրպանի հաշվին ու հենց նրա քթի տակ։ Իսկ մենք՝ միամիտներս, խոսում ենք հավասարակշռությունից, ներքաղաքական խաղաղարարությունից, Փաշինյանին, Եկեղեցուն, ժողովրդին ուղղված ինչ-որ կոչերից ու հորդորներից... Խաչատրյանի ինչի՞ն է պետք ողջ այդ գլխացավանքը։

Հայ պատմիչները՝ Խորենացին, Դրասխանակերտցին, Սեբեոսը և այլք, մշակել են թագավորական կամ իշխանական գահին նստած պատմական գորշ անձանց մասին գրելու այսպիսի քամահրալից ձև. «Սա իշխել է այսքան տարի, բայց ոչ մի գործով չի փառաբանվել, ուստի, ուստի միանգամից անցնենք նրա հաջորդի մասին պատմությանը»։

Ահա ուրեմն, միայնակ քնարերգու Վահագն Խաչատուրյանը, ավաղ, ուշադրության արժանի ոչ մի բանով չի հիշվի հայոց պատմության մեջ։ Թերևս միայն՝ Եղիսաբեթ թագուհու դագաղի մոտ ձախողված սելֆիով, ինչն ասելիք դարձավ ողջ աշխարհում։ Ասենք, դատելով ամենից դա նրան պետք էլ չէ…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОКОЛДОВАННЫЕ ИДЖЕВАНСКИМ ЦАХЕСОМ
    2025-06-13 09:53

    Придет время, когда «цвет» «Гражданского договора», как в известной картине Ван Гога «Прогулка заключенных», будет ходить кругами по тюремному дворику и сквозь зубы цедить проклятия в адрес Никола. Это время придет непременно, ибо «сливки» поганой «революции любви и согласия» давно подписались под собственным приговором быть проклятыми вовеки или сгнить в тюрьмах, когда решили стать участниками балагана безумия, учиненного иджеванским Цахесом. Читая высказывания представителей гэдэшной элиты, невольно задаешься вопросом: они придурки или просто притворяются? Или, может, действительно им околдовал мозги бесноватый вожак, подобно гофмановскому герою?

  • КОУЧ ПОД ГРУСТНЫМ ВЗОРОМ МАШТОЦА
    2025-06-11 09:22

    На днях глава премьерского аппарата Араик Арутюнян признался, что инициатива "Образование модно", с которой мадам Эрато колесит по областям и весям нашей маленькой страны, финансируется из госбюджета. Подумаешь, удивил! Как будто затраты на эту глупую по всем статьям, но достаточно дорогую затею сожительница Никола была готова покрыть из собственных средств или залезть с этой целью в премьерский карман. А на что бюджет страны, пусть даже в скором времени там мышь повесится? Запускать туда руку для сожителей уже давно стала излюбленной привычкой, так почему бы в очередной раз не отдать дань моде на бюджетный распил под идиотским лозунгом?

  • ОДИНОКИЙ ЛИРИК НА БАГРАМЯНА, 26
    2025-06-10 09:01

    Согласно букве и духу Конституции, президент РА имеет полномочия и право, более того, обязан балансировать взаимоотношения различных ветвей власти и национальных институтов, способствовать своим статусом и авторитетом консенсусу там, где это затруднительно сделать при помощи положений закона. По сути, именно это является его основной функцией, а не пустые представительские разъезды по миру, присутствие на всевозможных похоронах и подписи на всех без разбора документах, которые ему подсовывают из правительства.

  • ДРУЖНО ПРОТИВ ЦЕРКВИ
    2025-06-07 08:40

    Азербайджанский шейх-уль-ислам Пашазаде 22 мая на заседании так называемого «Управления мусульман Кавказа» заявил, что Армянская Апостольская Церковь «представляет угрозу для региона», обвинив Первопрестольный Святой Эчмиадзин в экстремизме, реваншизме и разжигании ненависти.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ