Последние новости

Ճամբարակի շենքերից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը դարձել է 2. ևս 3 մարդու դեռ չեն գտել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյունից բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը դարձել է 2։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

ՆԳՆ–ից հայտնեցին նաև, որ բնակիչներից 3–ի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև բնակարաններ կից մուտքից։ Դեպքից անմիջապես հետո հայտնի էր դարձել, որ կա մեկ զոհ, 10 տուժածի տեղափոխել են հիվանդանոց։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ