«ՀայաՔվե»․ Առաջարկում ենք ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին
Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու նվիրապետական կարգը կազմաքանդելուն ուղղված գործողությունները ոչ միայն տապալում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, այլև ոտնահարում են Հայաստանում և Սփյուռքում ապրող միլիոնավոր հայերի կրոնական հիմնարար ազատությունները, վիրավորում նրանց կրոնական զգացմունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը։
Հայտարարությունում նաև ասվում է. «Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու ՀԱԵ նվիրապետական կարգը փոխելու նախաձեռնությամբ․ դա մարդու իրավունքների, խղճի ազատության զանգվածային խախտում է, հանցագործություն։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, Փաշինյանի հնչեցրած կոչերի մեջ տեսնելով Մայր Աթոռի հանդեպ սադրանքների, բռնության դրսևորումների ռիսկեր, նախաձեռնել է հերթապահություն` Մայր Աթոռի տարածքում հնարավոր սադրանքների դեպքում վաղ նախազգուշացման և կանխարգելման գործողություններ իրականացնելու նպատակով։
- Իսկ Հայոց Եկեղեցին և նրա միլիոնավոր հետևորդների օրինական իրավունքներն ու կրոնական ազատությունները պաշտպանելու համար անհրաժեշտ է հանրային մեծամասշտաբ ու բազմակողմ գործունեություն։
Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով՝ ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց Եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց Եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.