ԱՍՀ-ն հաստատել է արցախցիների բնակարանային ապահովության ծրագրում փոփոխությունները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է փոփոխություններ մտցնել արցախցիների բնակարանային ապահովության ծրագրի մեջ, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԱՍՀ մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը։ Ըստ նրա՝ առաջիկայում փոփոխությունների փաթեթը կներկայացնեն Կառավարության հավանությանը։
«Տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու հստակ ժամկետ նշել եմ կարող, բայց դրանք քննարկվում են, ուստի դրանց հստակ շրջանակ այս պահին նշել չեմ կարող»,- նշեց նա։
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ևս 158 բնակավայր, որտեղ ապրում է 13 207 արցախցի, կներառվի «4 միլիոն դրամանոց գոտում»։ Բացի այդ, կրկնապատկվել է գումարի մարման ժամանակահատվածը, նշել էր նա։
Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև երկարաժամկետ սոցիալական ծրագրեր նախաձեռնել։ Նույն օրը նրանք վրաններ էին տեղադրել Ազատության հրապարակում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ապրիլի 29-ին տեղեկացրել էին, որ «Ազատության» հրապարակից հեռացնելու են վրանը և տեղակայելու են Արցախի ներկայացուցչությունում։ Նրանք նաև ասել էին, որ ապրիլի 30-ին կառավարությունը ոչ միան երկարաձգելու է «40+10» ծրագիրը, այլև ընդունելու է խորհրդի ներկայացրած պահանջները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.