ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՐ «ԹԱՎԻ՞Շ» Է ԾՐԱԳՐԵԼ
Քաղտեխնոլոգը թվարկում է վարչապետի հնարավոր քայլերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված իր հակասահմանադրական քայլով փորձում է հեղաշրջում իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք, որի առաջին 10 անդամների ընտրությամբ զբաղվելու է անձամբ ինքը։ Մեկ օր առաջ էլ վարչապետը կոչ էր արել համախմբվել «վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Մի շարք վերլուծաբաններ Փաշինյանի այս հայտարարությունները որակեցին որպես քաղաքացիական պատերազմի հրահրում, իսկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանում պետական մակարդակով բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում։
«Այն, ինչ Փաշինյանն ասում է և անում, ըստ էության, հեղաշրջման փորձ է։ Գործ ունենք ուժ կիրառելու սպառնալիքի, տարրական շանտաժի հետ։ Այսինքն` եթե կուսակրոնության ուխտի, երեխա ունենալու մասին հարցերը, որոնք հրապարակավ բարձրացվում են Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կողմից, պատասխան չստանան, ապա իշխանությունը կոնկրետ գործողությունների է գնալու։ Գործողությունների, որոնք ուժային բնույթ են կրում, թեպետ իրենց գործիքակազմով հիշեցնելու են այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը»` փողոցային ակցիաներ, շրջափակում և այլն»,– ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ` Փաշինյանը քաղաքացիների խմբեր ձևավորելու կոչով ազդարարեց Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի դեմ կոմպլեքսային գործողություների մեկնարկը։
«Կարող են թիրախավորվել և ճնշման ենթարկվել եկեղեցու սպասավորները, քահանաները, սրբազանները։ Ճնշման միջոցով կփորձեն հոգևորականներին ստիպել կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպել, որովհետև, ինչ էլ որ լինի, եկեղեցին ունի հստակ կանոնակարգ, և նոր ընտրությունը ամեն դեպքում պետք է իրականացվի այդ կարգին համապատասխան։ Չեն կարող Փաշինյանն ու իր խմբակը գնալ Մայր աթոռ և հռչակել, որ կաթողիկոսն այսուհետև Գարեգին Բ–ն չէ, այլ մեկ ուրիշը»,– ասաց Հակոբյանը` հավելելով, որ այս գործողությունների շղթան, ըստ էության, նույն պսևդոհեղափոխությունն է, որը, որքան էլ կոչվի «թավշյա», իրականցվում է ուժի և ուժի կիրառման սպառնալիքի ներքո։
Քաղտեխոնոլգը հիշեցրեց` վարչապետն ինքն էլ հայտարարել է, որ իշխանությունը վերադարձրել է ժողովրդին և հիմա էլ եկեղեցին է վերադարձնելու ժողովրդին, ինչով, ըստ քախտեխնոլոգի, հաստատում է հերթական հեղափոխության մասին կանխատեսումը։
Միաժամանակ Հակոբյանը Փաշինյանի գործողություններում Թուրքիայի և Ադրբեջանի անթաքույց մասնակցությունն է տեսնում` հիշեցնելով, որ այդ երկրներից մեկ անգամ չէ, որ բացահայտ հայտարարել են իրենց քաղաքականության համար Հայ առաքելական եկեղեցու և սփյուռքի վտանգավորության մասին։ Ուստի, ըստ նրա, Փաշինյանի առաջ պահանջ է դրվել Սահմանադրությամբ փոխել Հայ առաքելական եկեղեցուն տրված բացառիկ կարգավիճակը` այն հավասարեցնելով ՀՀ–ում գործող տարատեսակ աղանդավորական կազմակերպություններին։
Սրանով, քաղտեխնոլոգի գնահատմամբ, Փաշինյանը նաև առաջիկա ընտրություններում իր համար աղանդավորական ընտրազանգված է ձևավորում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:27
Власти в лице Никола Пашиняна пытаются назначить виновных в собственных провалах. Об этом заявил архиепископ Аршак Хачатрян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.