Վասիլի ԿՈԼՏԱՇՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է, ՈՐ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՉԼԻՆԵՆ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի վերընտրման համակարգող խմբի ստեղծման մասին։
«Փաշինյանը հայտնվել է վտանգավոր իրավիճակում: Պարզվում է, որ քրիստոնեությունը մի բան է, իսկ ինքը՝ բոլորովին այլ բան, և որ կրոնական ու ավանդական հայ հասարակության ներսում սկսվել է Փաշինյանի և նրա կուսակցության կրոնական մերժումը։ Փաշինյանին պետք է, որպեսզի հայ հասարակության ներսում չլինեն գաղափարներ և ուժեր, որոնք կարող են փոխել իրավիճակը: Եթե հիմա փորձեն փոխել եկեղեցին, Փաշինյանն անսահմանափակ իշխանություն կստանա, և եթե եկեղեցին երես թեքի Փաշինյանից, ապա հանրությունը գաղափարական հենման կետ կգտնի հակազդելու համար: Ուստի Փաշինյանի համար եկեղեցին այժմ շատ վտանգավոր է:
Այսինքն՝ Փաշինյանի համար գլխավոր թշնամին Ադրբեջանը չէ, քանի որ նա իր հարցերը լուծում է Հայաստանի «կտորների» հաշվին։ Նա ուղղակի Հայաստանից մի «կտոր» կկտրի և կտա Ալիևին: Ուստի նրա գլխավոր թշնամին հայ հասարակությունն է, որը հիմա կարող է համախմբվել: Հայ հասարակության համար շատ կարևոր է կրոնական հավատքը, ավանդույթը՝ կապված եկեղեցու հետ»,-ասել է Կոլտաշովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.