Իրանը հիշեցնում է Բաքվին «կարմիր գծերի» մասին. Պողոսյանը՝ Վելայաթիի հայտարարության մասին
Իրանը կրկին զգուշացրել է Ադրբեջանին «կարմիր գծերը» հատելու անթույլատրելիության մասին, Երևանում անցկացվող APRI համաժողովի շրջանակում, մեկնաբաելով ԻԻՀ–ի Գերագույն առաջնորդի խորհրդականի հայտարարությունը, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
Ավելի վաղ Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը։
Պողոսյանի խոսքով՝ անցյալում Իրանը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ Թեհրանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Եվ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո հայտարարություններ են եղել այն մասին, որ Իրանը մեծ դեր է խաղացել հարձակումը կանգնեցնելու կամ զինադադարի հասնելու գործում։
Նրա խոսքով՝ կարելի է հիշել նաև Այաթոլլահ Խամենեիի նմանատիպ հայտարարությունները մի քանի տարի առաջ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ։
«Ինչու հիմա հրապարակային հայտարարություն արվեց։ Տարբերակ մեկ` սա պարզապես հերթական հարցազրույցն է և պետք չէ այստեղ փնտրել ինչ–որ բարդ սխեմաներ։ Տարբերակ երկու` քանի որ նաև նույն պետքարտուղարը վերջերս հայտարարեց, որ կա էսկալացիայի վտանգ, մենք ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը լսեցինք ՀԱՊԿ–ի նիստերից մեկում, որ Սյունիքում կա անկայունության վտանգ։ Տարբերակ երկու, որ Իրանը ևս գուցե ինչ–որ անհնագստություն ունի», – ասաց Պողոսյանը։
Նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ինտենսիվ զորավարժությունների վրա, այդ թվում Նախիջևանում, դրանցում Թուրքիայի և Պակիստանի մասնակցությանը։
«Իրանը գուցե որոշակի մտահոգություններ ունի, որինչ–որ մի բան Ադրբեջանը կարող է փորձել անել և հերթական անգամ հստակ ուղերձ է հղում, որ սա Իրանի համար «կարմիր գծերի» խախտում է», – նշեց Պողոսյանը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման բացակայությունը վերջին երկու տարվա ընթացքում կապված է նաև Իրանի դիրքորոշման հետ։ Թեհրանը այդ հարցում լուրջ դեր է խաղացել և խաղում է։
Պետք է նշել, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն դեմ է արտահայտվում Հայաստանով արտատարածքային միջանցքին, որի բացումը պնդում են Թուրքիան և Ադրբեջանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.