Последние новости

ԱՆ․ Ճամբարակի պայթյունի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ ևս 2-ի վիճակը միջին ծանրության է։

«Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածներից 3-ն այսօր դուրս են գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- նշում է գերատեսչությունը։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև կից մուտքի որոշ բնակարաններ։ Մահացել է 5 մարդ` 1937թ. ծնված Ռոզա Վարդանյանը, 1949թ. ծնված Ռիտա Սարգսյանը, 1935թ. ծնված Ռոզա Մովսիսյանը, 1963թ. ծնված Հրաչյա Լազարյանը և 1971թ. ծնված Արթուր Սարգսյանը։

Պայթյունի և փլուզման հետևանքով 12 մարդ է տուժել, որոնցից 3-ը տեղափոխվել են Երևանի ԲԿ–ներ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ