Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 12–ի նիստում որոշեց «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և վերակազմակերպել որպես «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Թանգարանում առկա է 2823 թանգարանային առարկա։ Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 8 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։ Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։
Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի էունենալու կառավարման ևանվան փոփոխություն ութանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ Մինչև 1993 թվականը «Օրբելի եղբայրների տուն-թանգարան»-ը հանդիսացել է «Հայաստանի պատմության թանգարան»-ի մասնաճյուղ, որը հետագայում վերակազմակերպվել է առանձին պետական ոչ առևտրային կազմակերպության։
Վերակազմակերպմանարդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան մասնաճյուղ, որը հնարավորություն կտաhանրության մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը համալրել նոր ներուժով:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.