Իրանի ԶՈՒ գխավոր շտաբը հրաման է տվել լայնամասշտաբ զորավարժություններ սկսելու մասին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հունիսի 12-ին կարգադրել է համազգային զորավարժությունների շարք սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr-ը։
Ըստ գործակալության՝ Բաղերին հայտնել է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական կարողությունը, օպերատիվ պատրաստվածությունն ու զսպման ներուժը։
Mehr-ը պարզաբանում է, որ այս տարի կանոնավոր զորավարժությունների գրաֆիկում փոփոխություններ են մտցվել, զորավարժությունները պետք է օգնեն Իրանին հակազդելու տարածաշրջանային աճող սպառնալիքներին և հակառակորդների գործողություններին։
Ապրիլի 12-ից ի վեր Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացվել է անուղղակի բանակցությունների հինգ փուլ, որոնցում միջնորդ է հանդես եկել Օմանը։ Հաջորդ փուլը կկայանա հունիսի 15-ին։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ սկսել է ավելի քիչ վստահ լինել Իրանի հետ միջուկային գործարք կնքելու հնարավորության հարցում։
The New York Times հրատարակությունը, հղում անելով ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների իշխանությունների ներկայացուցիչներին, հաղորդել է, որ Իսրայելը, հավանաբար, պատրաստվում է մոտ ապագայում ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.