ՄԱԿ-ի ԱԽ․ Իրանը խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, Իսրայելն «ըմբռնում» է ակնկալում
Թել Ավիվի գործողությունները հավասարազոր են պատերազմ հայտարարելուն և պարունակում են պետական ահաբեկչության գործողություններ, Իսրայելը Իրանի վրա է հարձակվել ԱՄՆ-ի աջակցությամբ։ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն է արել Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:
«Անցած գիշեր Իսրայելի ռեժիմը՝ աշխարհի ամենավտանգավոր և ահաբեկչական ռեժիմն ԱՄՆ վարչակազմի լիակատար հետախուզական և քաղաքական աջակցությամբ համակարգված ու կանխամտածված ռազմական հարձակումների շարք է իրականացրել Իրանի մի քանի քաղաքներում», - ասել է Իրավանին։
Նա նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ցանկացած վնաս սպառնում է աղետալի հետևանքներով, այդ թվում՝ մերձավորարևելյան տարածաշրջանի սահմաններից դուրս:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ վերջերս Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով 78 մարդ Է զոհվել, ավելի քան 320-ը՝ տուժել:
«Մենք չենք մոռանա, որ մեր համաքաղաքացիները զոհվել են ամերիկյան զենքի կիրառմամբ իսրայելական հարձակումների պատճառով»,- ասել է Իրավանին:
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնն էլ հայտարարել է` Իսրայելն ակնկալում է, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում «ըմբռնումով» կվերաբերվի հրեական պետության այն փաստարկներին, թե ինչու է հարձակվել իրանական օբյեկտների վրա։
Դանոնն Իրանին հասցված վերջին հարվածները բացատրել է նրանով, թե Թեհրանն իբր անսպասելի հարձակում էր նախապատրաստում Իսրայելի վրա։
«Նրանք ծրագրում էին հազարավոր ահաբեկիչներով և հազարավոր արկերով ներխուժել բոլոր կողմերից», - ասել է նա լրագրողներին:
Դանոնի խոսքով՝ Իսրայելը ձգտում է ոչ միայն կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը, այլև հասնել Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման դադարեցման։
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն Թեհրանին և Վաշինգտոնին կոչ է արել շարունակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
«Այս հանգստյան օրերին Օմանում պետք է վերսկսվեին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Ես կոչ եմ անում շարունակել դիվանագիտական ջանքերը»,– ասել է նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանն ի պատասխան Իսրայելի հարվածների «Ճշմարիտ խոստում 3» գործողություն է իրականացնում: Իրանի պատասխան գործողությունների մասին հայտնի դարձավ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի` իրանցիներին ուղղված ուղերձից հետո, որում նա խոստացել էր ուժով պատասխանել Իսրայելին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:07
Послу Армении в Израиле известно, что в Иерусалиме находится туристическая группа из Армении. Он обсуждает с правительством Израиля наиболее подходящий вариант возвращения туристов. Об этом заявили в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am представители организации «Иерусалим-Тур», туристическая группа которой из 17 человек в настоящее время находится в Иерусалиме.
-
2025-06-16 18:04
Выражаем полноценную поддержку нашим иранским братьям и сестрам, веря в то, что Иран сможет выйти победителем из этих кризисов. Об этом говорится в послании предстоятеля Тегеранской епархии Армянской апостольской церкви, архиепископа Сепуха Саркисяна, передает агентство Mehr.
-
2025-06-16 18:00
В настоящее время 17 граждан Армении в Иерусалиме ждут поддержки государства. Об этом написала на своей странице в Facebook пользователь соцсетей Лилит Гарибян.
-
2025-06-16 17:57
Государственные расходы на продвижение образовательной инициативы «Учиться – это модно», основанной супругой премьер-министра Анной Акопян, засекречены. Об этом сообщает Factor.am, получивший официальный ответ от аппарата премьера на запрос о расходах.