Իրանը տեղեկացրել է իսրայելական «Նևաթիմ», «Օվդա» և «Թել Նոֆ» ավիաբազաները խոցելու մասին
Իրանի «Ճշմարիտ խոստում III» պատասխան գործողությամբ հարված է հասցվել է Իսրայելի երեք ավիաբազաների, որոնք օգտագործվել են որպես Իրանի վրա հարվածների մեկնարկային հարթակներ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Ահմադի Վահիդին, հաղորդել է Tasnim-ը։
Ուրբաթ երեկոյան պետական հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ գեներալ Վահիդին ասել է, որ «Ճշմարիտ խոստում III» գործողության ընթացքում մի քանի իսրայելական թիրախներ են հարվածվել։
«Նևաթիմ» և «Օվդա» ավիաբազաները, որտեղ տեղակայված են Իսրայելի հրամանատարական կենտրոնը և ռադիոէլեկտրոնային պայքարի կենտրոնը, Իրանի թիրախ են դարձել, նշել է գեներալը՝ ավելացնելով, որ երկու բազաներն օգտագործվել են որպես Իրանի դեմ ագրեսիայի աղբյուրներ։
Գեներալ Վահիդիի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից թիրախավորված այլ թիրախների թվում էին Թել Ավիվի մոտ գտնվող «Թել Նոֆ» ավիաբազան, Իսրայելի պաշտպանության նախարարությունը և Թել Ավիվում գտնվող արդյունաբերական և ռազմական կենտրոնները:
Գործողությունը պլանավորողները դիտարկել են ընդհանուր առմամբ ավելի քան 150 թիրախ, որոնց հարվածել են մի քանի փուլով, ավելացրել է նա:
Գեներալն ասել է, որ Իսրայելը լուրջ վրիպում է թույլ տվել՝ հարձակվելով Իրանի վրա, և նախազգուշացրել է, որ իսրայելցիները պետք է պատրաստ լինեն դրա հետևանքներին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.