Տիգրան Աբրահամյան․ Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում
Օրեր առաջ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ իր երկրի շնորհիվ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Դրանից մի քանի օր անց Իրանը ռազմական գործողությունների հերթական շրջափուլը մտավ, որը բավականին ծանր օրեր է կանխատեսում ոչ միայն Իրանի, այլև մեծ տարածաշրջանի համար:
Իհարկե, այս հիշատակումը չէի անում, որպեսզի դա կապեի Իրանի դեմ իսրայելական ագրեսիային:
Այստեղ խնդիրն այլ տեղ է: Եթե Իրանը եզակի կամ հիմնական երկրներից էր, որը փորձում էր կանխել ՀՀ-ի համար գլխավոր խնդիրներից մեկը` թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշվող միջանցքի գաղափարը, ապա ի՞նչ իրադարձություններ են սպասվում առաջիկայում:
Իհարկե, ես չեմ ելնում այն դիրքից, որ միջանցքի թեման օրակարգից հանված էր, սակայն Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում:
Ռեգիոնում իր մեծ դերն ունի նաև ՌԴ-ն, սակայն Մոսկվան էլ մխրճված է ռուս-ուկրաինական թնջուկում և իրավիճակը նաև այս տեսանկյունից մեզ համար առավել վտանգավոր է դառնում»,- գրել է նա։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.