Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Միջնորդության քննության արդյունքում դատարանը որոշել է մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- գրել է Սարգսյանը։
Նա նշել է, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
Ներկայացվել է կալանավորման միջնորդությունը, որի քննության դատական նիստը տևել է գրեթե 7 ժամ։
Սարգսյանի խոսքով՝ պաշտպանական կողմը մանրամասն ներկայացրել է քրեական վարույթում մեղադրանքը հաստատող ապացույցների բացակայության վերաբերյալ փաստարկված հիմնավորումներ։ Փաստաբանը հիշեցրել է, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացվել, և խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սարգսյանի խոսքով՝ Աբրահամյանը մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, 7 տարիների ընթացքում որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությունը։
Այս ամենը հաշվի առնելով՝ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել։
Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էր հունիսի 13-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 07:31
Киликийский католикосат выразил поддержку Католикосу Всех армян Гарегину II и высшему духовенству Армянской Апостольской Церкви (ААЦ) на фоне критики со стороны властей Армении.
-
2025-06-17 07:25
Атака на здание гостелерадио Ирана – преступление, СБ ООН должен остановить агрессию Израиля, заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.