Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Իրանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսրայելի բանակն այսօր նոր հարվածներ է հասցրել Իրանին:
Հարվածները հասցվում են ինչպես Թեհրանին, այնպես էլ Իրանի այլ շրջանների։ Թիրախներից մեկը կարող էր լինել Իրանի մայրաքաղաքի արևմուտքում տեղակայված ռազմաբազան։
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարված է հասցվել նաև Թեհրանի և նավթի բաշխման տարածաշրջանային կենտրոն Ղոմի միջև ընկած հիմնական մայրուղուն:
Բացի այդ, իսրայելական օդուժը փորձել է հարվածել Թավրիզի օդանավակայանին։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ՀՕՊ միջոցները հաջողությամբ հետ են մղել գրոհը։
Հաղորդվում է նաև, որ Իրանի Խոմեյն քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ առնվազն 8 զինվորական:
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.