ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ Է, ԱՇԽԱՐՀԸ՝ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՇԵՄԻՆ. ՀՀ ԱԳՆ-Ը ԲԱՐԵՀԱՃՈՒՄ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼ
Հունիսի 13-ի գիշերը Մերձավոր Արևելքը բառացիորեն պայթեց Իրանի վրա Իսրայելի հարձակումից, ինչի արդյունքում մոլորակը հայտնվեց Ապոկալիպսիսի շեմին. վերջին առնվազն կես դարի ընթացքում երրորդ համաշխարհային պատերազմը երբեք այսքան մոտ չէր թվացել: Փոխադարձ հարվածների մասին հաղորդագրությունները հաջորդում են միմյանց, և դիվանագիտական միջոցներով հակամարտության դադարեցումը դժվար իրագործելի է թվում: Այդ ամենը տեղի է ունենում այն երկրների միջև, որտեղ հայկական ներկայությունն առավել քան զգալի է. ինչպես ազգի համար մեծ կարևորություն ունեցող համայնքների, այնպես էլ պատմամշակութային ու հոգևոր անգնահատելի ժառանգության առումով։
Այն մասին, թե ինչով է սպառնում իրան-իսրայելական հակամարտությունը Հայաստանին, փորձագետները վերջին օրերին շատ են խոսել և խոսում, այլ հարց է, որ պաշտոնական մակարդակով որևէ քայլի մասին չի հայտարարվել և, ամենայն հավանականությամբ, չի ձեռնարկվել։ Սակայն ստեղծված իրավիճակում կա նաև մեկ այլ տեսանկյուն՝ կապված նախևառաջ ՀՀ քաղաքացիներին, բայցև աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին պաշտպանելու հայկական պետության գործառույթի հետ։ Գործառույթ, որը ճշտակատար իրականացվել է անցյալում, և որը, ըստ էության, դադարել է գործել վերջին 7 տարիներին:
Պաշտոնական տվյալներով՝ Իրանում բնակվում է 200 000 հայ, Իսրայելում հայ համայնքը, բնականաբար, շատ ավելի համեստ է թվաքանակով. 10 000 մարդ, բայց ոչ պակաս կարևոր է իր դարավոր պատմական դերի շնորհիվ։ Թե Հայաստանի քանի քաղաքացի է հայտնվել այդ երկրներում տարբեր գործերով՝ զբոսաշրջիկներ, գործարարներ, մարզիկներ և այլն, տվյալ պահի դրությամբ նույնիսկ մոտավոր հայտնի չէ։ Ակնհայտ է միայն, որ ավիաչվերթների զանգվածային չեղարկման պայմաններում նրանց անվտանգության ապահովման և հակամարտող հարևան երկրներից տարհանման ուղղությամբ Փաշինյանի կառավարությունը որևէ աշխատանք չի տանում և մտադիր էլ չէ։
Այլ պետությունների քաղաքացի հայերի նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու մասին խոսելն անգամ անիմաստ է։ ՀՀ ԱԳՆ-ը նույնիսկ ձևական աջակցություն չի հայտնել հայրենակիցներին, չի հայտարարել, ինչպես ընդունված է նման դեպքերում, անհրաժեշտության դեպքում նրանց պատմական Հայրենիքում ընդունելու պատրաստակամության մասին։
Առաջին ահազանգն առ այն, որ հակամարտությունը սաստիկ ազդում է հայերի և Հայաստանի քաղաքացիների անվտանգության վրա, հնչեց արդեն հունիսի 13-ին։ Պարզվեց, որ երթուղու փոփոխության պատճառով Բաքվում հարկադրված վայրէջք կատարած ինքնաթիռներում կան մեր հայրենակիցներ։ Բայց այդ մասին մենք իմացանք բնավ ոչ ՀՀ ԱԳՆ-ի կամ ԱԱԾ-ի հաղորդագրություններից. հարցը հնչեցրեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, որը դիմել էր ՌԴ ԱԳՆ-ին՝ նրանց անվտանգությունն ապահովելու խնդրանքով։
Նույնպիսի խնդրանքով Աբրահամյանը դիմեց նաև ՀՀ ԱԳՆ-ին, սակայն այնտեղից ի պատասխան ձայն –ծպտուն չհնչեց: Մինչդեռ, եթե անգամ Բաքվում հայտնված բոլոր հայերը ռուսական անձնագրերով լինեին, մեր երկիրն ուղղակի պարտավոր էր գոնե ձևականորեն արձագանքել և արտահայտել իր դիրքորոշումը։
ԱՐՁԱԳԱՆՔ ԵՂԱՎ ՄԻԱՅՆ ԵՐԵԿՈՅԱՆ՝ ԱԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ։ Նշվում էր, որ մի քանի միջազգային ավիաչվերթներ ստիպված փոխել են երթուղին և վայրէջք կատարել տարածաշրջանի պետությունների օդանավակայաններում: «Արդյունքում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված՝ Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Այսինքն հերիք չէ ԱԱԾ-ն շատ ուշ արձագանքեց, դեռ ի լրումն էլ հավասարության նշան դրեց իր երկրի և թշնամական պետության քաղաքացիների միջև։ Այն մասին, թե ինչպես հանգուցալուծվեց Բաքվում հայտնված հայերի հետ կապված իրավիճակը, հետագայում ոչ մի հաղորդագրություն չհայտնվեց. ո՛չ ԱԳՆ-ը, ո՛չ ԱԱԾ-ն այդպես էլ չբարեհաճեցին տեղեկատվություն տրամադրել հանրությանը։ Միայն հունիսի 14-ի երեկոյան Թեհրանում ՀՀ դեսպանությունը որոշեց զգուշացնել ՀՀ քաղաքացիներին «զգոնության» անհրաժեշտության մասին և խորհուրդ տվեց արտակարգ իրավիճակի դեպքում դիմել դեսպանատուն: Դե, դրա համար էլ պիտի գոհ լիենք, ինչպես ասում են…
Մինչդեռ կիրակի ցերեկը տեղեկություններ հայտնվեցին Երուսաղեմում գտնվող մի խումբ հայ զբոսաշրջիկների մասին, որոնք պետք է վերադառնան հունիսի 17-ին: Նրանց մասին հայտնեց տուրիստական գործակալությունը՝ նշելով, որ եթե չվերթներն այդ օրը չվերականգնվեն, ապա հարկ կլինի դիմել դեսպանատուն՝ նրանց վերադարձը կազմակերպելու համար։ Սակայն Երուսաղեմում ՀՀ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն, ինչպես հայտնի է, չկա, և թե ինչպես է վարվելու տուրիստական գործակալությունը ավիաչվերթների բացակայության դեպքում, անհասկանալի է, քանի որ…
Քանի որ Հայաստանի ԱԳՆ-ին, դատելով ըստ ամենայնի, տեղի ունեցող ամենը առանձնապես չի վերաբերում, թեև ծավալվում է բառացիորեն մեր կողքին և սպառնում տարածվել ամբողջ մեծ տարածաշրջանի վրա։ Միրզոյանի գերատեսչության պաշտոնական կայքն այցելած մարդուն կթվա, թե խոսքը լայնամասշտաբ ռազմական հակամարտության էպիկենտրոնից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրի մասին է։ Քանզի կիրակի օրը կայքը, ինչպեսև, ըստ երևույթին, ընդհանրապես նախարարությունը պարզապես անգործության էր մատնված. վերջին հաղորդագրությունները թվագրված էին հունիսի 14-ով և վերաբերում էին ԱԳՆ-ական պաշտոնյաների ինչ-որ աննշան հանդիպումների։
Ի՞նչ Իրան, ի՞նչ հակամարտություն, ի՞նչ մահացու վտանգ անմիջականորեն հակամարտության գոտում գտնվող ՀՀ քաղաքացիների համար, ի՞նչ հայկական համայնքներ Իրանում և Իսրայելում. ՀՀ ԱԳՆ-ը հանգստանում է՝ «շաբաթվա անտանելի ծանր աշխատանքից» հետո։ Կիրակի է, և վե՛րջ: Շաբաթ օրը Իրանում զոհվածների թվում հայերի բացակայության մասին հաղորդագրությունից հետո, այն էլ ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան, Արաբատի գերատեսչությունը պապանձվել էր՝ արտակարգ դրության պայմաններում չցուցաբերելով աշխատանքի որևէ նշաններ…
Այս խորապատկերին հանգստյան օրերի լրահոսում անադադար հաղորդագրություններ էին հայտնվում տարբեր երկրներից, որոնք նախազգուշացնում կամ տարհանում էին իրենց քաղաքացիներին ինչպես Իրանից ու Իսրայելից, այնպես էլ վտանգավոր հեռավորության վրա գտնվող հարևան պետություններից: Այսպես, հենց երեկ երեկոյան տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Air Arabia ավիաընկերությունը հունիսի 16-ի առավոտից սկսելու է դուրս բերել ԱՄԷ-ում մնացած ռուս զբոսաշրջիկներին։
Թե քանի հայ զբոսաշրջիկ է մնացել Էմիրություններում՝ մեր քաղաքացիների շրջանում հանգստի բավական նախընտրելի վայրում, և թե ինչ է արվում նրանց օգնելու համար, մի տեսակ նույնիսկ անհարմար ես զգում հարցնել։
Ըստ էության, տարօրինակ կամ անսովոր ոչ մի բան դրանում չկա, եթե հիշենք, թե ինչպես Սիրիայում ներքաղաքական ճգնաժամի և արյունալի իրադարձությունների թեժ պահին Հալեպում հայկական հյուպատոսությունը պարզապես ... փակվեց։ Իսկ վարչապետ Փաշինյանի մտքով անգամ չանցավ չեղարկել ոչ այնքան կարևոր այցը Պրահա, երբ տարածաշրջանն արդեն մի քանի ժամ շարունակ հրի մեջ էր։ Դե, հո զո՞ւր չէր Մարիամիկը ուղևորության պատրաստվել հայրիկի հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 09:13
В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.
-
2025-06-12 09:14
«Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.
-
2025-06-09 09:45
В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.
-
2025-06-07 08:49
«Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.