ՀԺՄ հայտարարությունը․ Խստիվ դատապարտում ենք լրատվամիջոցների և լրագրողների դեմ արշավը
Լրատվամիջոցներին, լրագրողներին Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում ցանկացած պայմաններում պահպանել սառնասրտությունը, չտրվել սադրանքներին, աշխատել լրագրողական էթիկայի սահմաններում: Այդ մասին միությունն այսօր հայտարարություն է տարածել` անդրադառնալով հատկապես վերջին օրերին Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնություններին և իշխանության քայլերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ կարմիրբերետավորներից մեկը հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։ Կարմիրբերետավորն ազատվել է ծառայությունից։
«Խստիվ դատապարտում ենք 2018 թ. սկիզբ առած ու ամեն օր նորանոր զազրելի դրսևորումներ ունեցող լրատվամիջոցների ու լրագրողների դեմ արշավը, նրանց թիրախավորելու դեպքերը, հետապնդումները: Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից, և իշխանությունները ցանկացած միջոց կիրառում են որպես մահակ՝ ազատ խոսքը սահմանափակելու, ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու, այդ թվում՝ օրենսդրական սահմանափակումների միջոցով»,– ասված է միության հաղորդագրության մեջ:
ՀԺՄ–ն նշել է, որ իշխանության համար այսօր մեծագույն վտանգ են ներկայացնում հենց լրատվամիջոցներն ու լրագրողները՝ պայմանավորված իրենց աշխատանքի բնույթով, սակայն լրագրողները շարունակելու են կատարել իրենց մասնագիտական աշխատանքը ցանկացած, անգամ անհաղթահարելի թվացող խոչընդոտների պարագայում:
Միությունից հիշեցրել են, որ Մերի Մանուկյանին հարվածած ոստիկանը 2023 թ. քաղաքացու նկատմամբ լկտի պահվածք էր դրսևորել, սակայն մնացել անպատիժ:
ՀԺՄ–ն իր հայտարարության մեջ նշել է նաև վերջերս MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով լրագրողին, հավատարմագրումից զրկելով, խորհրդարանի տարածքից ուժի կիրառմամբ դուրս էին հանել։
Նշենք, որ 2024 թ. հոկտեմբերի 31–ին լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ԱԺ միջանցքում միջադեպ էր գրանցվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.