Последние новости

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՇԱՀԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ

Սամվել Կարապետյանի վրա հարձակման 3 հիմնական պատճառ եմ տեսնում.

Ռուսաստանում Սամվել Կարապետյանը շատ ու շատ հարցերում հայերի և Հայաստանի շահերի պաշտպան է։

Մոսկվայում Սամվել Կարապետյանը որոշ ոլորտներում մրցակից է ծագումով Ադրբեջանից միլիարդատեր Գոդ Նիսանովին։ Վերջինս Ռուսաստանում Ալիևի շահերի հիմնական սպասարկողներից մեկն է։ Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին թե՛ այս, թե՛ նախորդ կետով։

Նիկոլի համար անձնական խնդիր են ազդեցիկ բոլոր հայերը։ Նամանավանդ մեծ կարողություն, աշխարհի տարբեր երկրներում լուրջ կապեր և մարդկային մեծ ռեսուրսներ ունեցող հայերը։ Իր աչքին իրեն չենթարկվող ցանկացած ազդեցիկ հայ, պայմանական ասած, «Բիձինա Իվանիշվիլի» է երևում։

Ինչպես տեսնում եք, սա հերթական թեման է, որում Նիկոլի և Ալիևի շահերը լիովին համընկնում են։

Կարեն Վրթանեսյան, Ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ