«Շատ նուրբ հարց է». Պուտինը՝ Իրան-Իսրայել համաձայնագրի հնարավորությունների մասին
Ճիշտ կլինի համատեղ փնտրել ռազմական գործողությունների դադարեցման ուղիներ և բանակցություններ վարել՝ հաշվի առնելով ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ դա «շատ նուրբ հարց է», որը պահանջում է զգույշ մոտեցում, բայց վստահություն է հայտնել, որ հավասարակշռված լուծումը հնարավոր է։
Ռուսաստանը, ըստ Պուտինի, իր գործընկերներին ներկայացրել է հնարավոր տարբերակներ, որոնք թույլ կտան միաժամանակ ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և մեղմել Իսրայելի անվտանգության հետ կապված մտահոգությունները։
«Իրանը խաղաղ միջուկային էներգիայի զարգացման ծրագրեր ունի, այդ թվում՝ բժշկության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ոչ միայն էներգետիկայի, այլև դրան առնչվող ոլորտներում»,–ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Մոսկվան քննարկել է այս հարցերը իսրայելական և ամերիկյան կողմերի հետ և համապատասխան ազդանշաններ է ուղարկել իրանցի գործընկերներին։
«Իմ կարծիքով՝ նման լուծումները հնարավոր են։ Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք բոլոր կողմերին՝ և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Իսրայելին, և՛ Իրանին», - ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ Իրանում «Բուշեր» ատոմակայանի նոր բլոկների կառուցմանը մասնակցող ռուս մասնագետների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։
Միևնույն ժամանակ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։
Նրա խոսքով՝ չնայած ներքին դժվարություններին, Իրանում հասարակության համախմբում է տեղի ունենում քաղաքական ղեկավարության շուրջ։
Մեկնաբանելով Իրանի միջուկային ենթակառուցվածքների շուրջ ստեղծված իրավիճակը՝ Պուտինը նշել է, որ ստորգետնյա կայանների մասին տեղեկատվությունը կասկածներ չի առաջացնում։
«Բոլորը խոսում են դրա մասին։ Մենք պարզապես հաստատում ենք. ստորգետնյա գործարաններ գոյություն ունեն, դրանց ոչինչ չի պատահել», - ընդգծել է նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 09:57
Премьер-министр Армении Никол Пашинян пытается натравить на бизнесмена Самвела Карапетяна всех недовольных экономическим положением страны. Об этом заявил в интервью РИА Новости первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин.
-
2025-06-24 09:32
Удары по ядерным объектам Ирана не несут радиационной угрозы для Армении на данном этапе. Опасен сам прецедент, сказал Sputnik Армения эксперт по вопросам энергетики Ара Марджанян.
-
2025-06-24 09:26
Премьер-министр Никол Пашинян призвал Католикоса всех армян Гарегина II как можно скорее отказаться от титула и покинуть патриаршие покои. Вновь повторив обвинения в адрес Католикоса и назвав его мирским именем Ктрич Нерсисян, Пашинян также призвал последователей Армянской Апостольской церкви и духовенство потребовать отставки Католикоса.
-
2025-06-24 09:24
Руководство ереванского торгового центра "Далма Гарден Молл" (Dalma Garden Mall) выразило поддержку арестованному предпринимателю Самвелу Карапетяну — основателю комплекса.