ՌԴ դեսպանատուն․ Ատոմակայանի արդիականացման նախագիծն առանցքային դեր ունի
Հայկական ատոմակայանը Հարավային Կովկասում միակ ատոմակայանն է, ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հրապարակման մեջ:
«Ատոմակայանը կառուցվել է 1969-1977 թվականներին՝ Հայկական ԽՍՀ տարածքում՝ Մեծամոր քաղաքի մոտ։ Էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։»
Կայանն արտադրում է Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին։
Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և ծառայության ժամկետի երկարաձգման նախագծերը, ինչպես նաև կայանի սպասարկման աշխատանքները, Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակում առանցքային նշանակություն ունեն։
Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և մինչև 2026 թվականը շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում «Росатом Сервис» ԲԲԸ-ն հսկայական ծավալի աշխատանք է կատարել՝ ներգրավելով ռուսական մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների.
- մեքենայական սրահ են մատակարարվել 1500 տոննա նոր հիմնական սարքավորումներ,
- արդիականացվել են անվտանգության համակարգերը և ավտոմատացված կառավարման համակարգերը,
- ռեակտորի եզակի շիկամշակման գործողություն է իրականացվել։
Կատարված աշխատանքների արդյունքում էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից մեծացվել է և հասցվել մինչև 440 ՄՎտ-ի, իսկ կայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է։
2023 թվականին «Росатом Сервис» ԲԲԸ-ն և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն պայմանագիր են կնքել ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ: Ներկայում աշխատանքներ են ընթանում կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ուղղությամբ»,-նշել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.