Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին
Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում: «ՍյունիքTV»–ին տված հարցազրույցում ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը:
«Այս պահին իրանական անցակետում ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են բեռ բարձելուն, որպեսզի մուտք գործեն Հայաստան: Այս քանակի մեքենաները մեծ խցանումների պատճառ են դարձել և, նույնիսկ փակել են գլխավոր մայրուղին։ Հայ վարորդները անցնում են իրանական կողմ, կայանում իրենց մեքենաները և վերադառնում Մեղրի կամ Ագարակ՝ իրենց տները: Իրանական կողմի առաջարկն է՝ մեքենաների կուտակումների ժամանակ հայկական բեռնատարները Իրանի անցակետ չհասնեն և մնան հայկական կանգառում, թեպետ հայկական անցակետն էլ կայանատեղիի և ընդունելության սահմանափակումներ ունի. օրական առավելագույնը 100-120 հայկական բեռնատար է կարողանում ընդունել»,– ասել է հյուպատոսը։
Իրանցի դիվանագետի խոսքով, իրենց առաջարկն է, որ հայկական բեռնատարներն առաջիկա օրերին ժամանակավոր մուտք չգործեն Իրան, սպասեն մինչև մեքենաների հոսքը թեթևանա: Երբ հայկական բեռնատարների կայանատեղին համեմատաբար դատարկվի, այդ ժամանակ էլ հայկական անցակետի թողունակությանը համապատասխան որոշակի քանակով մեքենաներ բաց կթողնեն դեպի Իրան. «Սա երկու առավելություն ունի. նախ հայկական բեռնատարները անտեղի չեն սպասի իրանական կանգառում և խնդիրներ չեն ունենա: Երկրորդ՝ մուտք գործելիս նույն օրը կբարձեն իրենց բեռը և հաջորդ օրը դուրս կգան կայանատեղիից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 19:06
В условиях, когда мир борется за нероссийские энергоносители на фоне эскалации глобальной напряженности, может ли 43-километровая полоса армянской земли стать хитроумным ходом США против Москвы и Тегерана? Смелая заявка США на аренду так называемого «Зангезурского коридора» на столетие сулит ежегодные торговые потоки в размере 50–100 миллиардов долларов, но рискует разжечь новую горячую точку холодной войны на Кавказе. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 19:00
Сохраняются значительные риски вокруг проекта коридора через Армению, наблюдатели оценивают вероятность застоя переговоров в 60%, что потенциально задержит реализацию проекта на 12–18 месяцев. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.