ՍԱՏՄ խոսնակ․ «Տաշիր Պիցցայի» 15 մասնաճյուղերում ստուգումներ են
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 20-ին՝ մինչև այս պահը (մոտ ժամը 18:00-ն AT), ժամանակավորապես կասեցրել է «Տաշիր Պիցցա» հանրային սննդի 12 մասնաճյուղի գործունեություն, Armenia Today-ին հայտնել է ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ այս պահին ևս 15 մասնաճյուղում ստուգումներ են ընթանում։
«3 այլ մասնաճյուղերում ստուգումներն ավարտվել են, և որևէ խախտում չի հայտնաբերվել»,- հստակեցրել է խոսնակը։
Հարությունյանի խոսքով՝ սննդամթերքը մասնաճյուղերից տարվել է լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես։
Հարցին՝ ի՞նչ հիմքով է ՍԱՏՄ-ն ուսումնասիրություն սկսել «Տաշիր Պիցցա» հանրային սննդի կետերում, խոսնակը պատասխանել է, որ ստուգումներն իրականացվում են 3 տարբերակով։
«Ընդհանրապես մեր ստուգումները տեղի են ունենում ստուգումների ծրագրի հիման վրա, որը հաստատվում է նախորդ տարվա դեկտեմբերին։ Երկրորդ տարբերակով ստուգումներն իրականացվում են բողոքների հիման վրա։ Կա նաև երրորդ տարբերակ, երբ ուսումնասիրությունն իրականացվում է կազմակերպության դիմումի հիման վրա։ Կազմակերպությունը դեռ 2 շաբաթ առաջ, եթե ոչ ավելի, դիմել էր ՍԱՏՄ-ին՝ խնդրելով ստուգել իր հանրային սննդի կետերը, և ստուգումներն սկսկվել են այդ ժամանակվանից։ Մինչև հայտնի դեպքերը («Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանք-AT) ընկերության 2 կազմակերպության գործունեություն կասեցված էր»,- ընդգծել է խոսնակը։
Կարապետյանը, ում պատկանում է նաև «Տաշիր Պիցցա» հանրային սննդի ցանցը, հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ աջակցություն հայտնելով եկեղեցուն, ինչից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.