«ՀայաՔվե»․ Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար
ՀՀ-ում աննախադեպ չափերի են հասել հետապնդումները, ձերբակալությունները և բռնաճնշումները քաղաքական գործիչների, գործարարների, հոգևորականների և առհասարակ այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք բարձրաձայնում են երկրում տիրող անօրինությունների և ձախողումների մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը։
Հայտարարությունում նաև ասվում է. «Իշխող վարչախումբը, փորձելով կանխել իր իսկ վարած քաղաքականության հետևանքով օր օրի աճող հանրային դժգոհությունը, շարունակաբար կիրառում է կեղծ և մտացածին մեղադրանքներ՝ քաղաքացիներին ապօրինաբար ազատազրկելու և լռեցնելու նպատակով։
Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար։ Ձախողելով անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական և սոցիալական ոլորտներում` վարչախումբը դիմել է սադրանքների։ Այն սկսել է բռնատիրական համակարգ կառուցել` ունենալով Թուրքիայի բացահայտ հովանավորությունն ու աջակցությունը։
- «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է ՀՀ-ում բռնատիրական համակարգ հաստատելու այս վտանգավոր փորձերը, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված բոլոր անձանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, իսկ իրավապահ համակարգին կոչ է անում գործել միայն օրենքի և օրինականության սահմաններում, գործիք չդառնալ վարչախմբի ձեռքում և չկատարել ապօրինի հրամանները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.