ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կանոնները կսկսեն գործել մինչև աշուն
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային օրենսգրքում էլեկտրոնային առևտրի մասին գլուխն ուժի մեջ կմտնի մինչև այս տարվա աշուն։ Այս մասին Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության գծով նախարար Ռուսլան Դավիդովը։
«Վավերացման գործընթացը կավարտվի մինչև աշուն, և ուժի մեջ կմտնի էլեկտրոնային առևտրի մասին նոր գլուխը։ Ի՞նչ է այն ենթադրում։ Այն էլեկտրոնային առևտրի լիազոր օպերատոր է, էլեկտրոնային առևտրի հայտարարագրման պարզեցված ձև, միասնական անմաքս շեմեր են և հարկման միասնական հարթ սանդղակ», – ասել է Դավիդովը։
Նա նշել է, որ այդ գործիքները թույլ են տալիս կանոնակարգել մաքսային սահմանով հասնող ապրանքների անդրսահմանային առցանց առևտրի աշխատանքը։
Դավիդովը հավելել է, որ միության բոլոր երկրները, միության բոլոր մաքսային մարմինները առաջնահերթ ուշադրություն են դարձնում թվայնացման հարցերին, մեծածավալ նախագծեր են իրականացվում Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում, ՌԴ–ում և Բելառուսում։
Նա նշել է, որ այս գործընթացներն ուղղված են ընթացակարգերի ավտոմատացմանը, արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրմանը, մեծ տվյալների մշակմանը, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի արագացմանն ու պարզեցմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.