ՀԷՑ-ի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա»
Անընդունելի է սպառնալիքներով հանդես գալ մի ընկերության հասցեին, որի գործունեությունը փոխկապակցված է ՀՀ–ի բիզնեսի գրեթե բոլոր ոլորտների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան»` անդրադառնալով ՀԷՑ–ը պետականացնելու մասին հայտարարություններին։
«Մեծ ու փոքր բիզնեսի ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց հասցեին հնչող անպատեհ ու անզուսպ հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում և կարող են առաջիկայում լրջագույն հետևանքներ ունենալ երկրի բիզնես միջավայրի, ներդրումային գրավչության, տնտեսական հեղինակության և միջազգային վարկանիշների վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ասոցիացիայի` չնայած նրան, որ ՀԷՑ–ի գործունեության արդյունքում ասոցիացիայի շահառու ՓՄՁ-ներ ևս ունեցել են խնդիրներ, բայց իրենք ուղիղ ոչ մի կապ չունեն ընկերության հետ։
«Կարևորելով ընկերության գործունեության թափանցիկությունն ու օրինականությունը` մենք միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ որևէ փոխկապակցված անձի շուրջ ծագած խնդիրը չպետք է տարածվի ամբողջ ընկերության վրա՝ հաշվի առնելով ընկերության դերակատարումը տնտեսության մեջ»,– ասված է հաղորդագրությունում։։
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» հատկապես անթույլատրելի է համարում հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ նման հրապարակային ճնշման և անմեղության կանխավարկածը խախտող արտահայտությունների կիրառումը` նշելով, որ նման մոտեցումները կարող են սասանել ներդրողների վստահությունը և խաթարել տնտեսական կայունությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 13:26
Азербайджан объявил, что на его территории будет размещена турецкая военная база. Таким образом в постсоветской закавказской республике появится военная база НАТО — крупнейшая в регионе.
-
2025-07-05 13:23
Мэры двух крупных городов на юге Турции были арестованы в субботу, пополнив растущий список оппозиционных деятелей, задержанных с тех пор, как мэр Стамбула Экрем Имамоглу был заключен в тюрьму в марте.
-
2025-07-05 13:21
Совет Церквей Австрии (CIN) призвал международное сообщество внимательно следить за происходящими в Армении событиями и потребовать соблюдения прав человека, особенно свободы вероисповедания. Об этом говорится в заявлении правления Совета.
-
2025-07-05 13:19
Правозащитники зафиксировали, что за последние три месяца половина преступлений на почве ненависти в Старом городе Иерусалима произошла в Армянском квартале. Об этом сообщил представитель Движения спасения Армянского квартала Гегам Балян со ссылкой на исследование израильского Центра данных по вопросам религиозной свободы (RFDC).