Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՈՐՏԵ՞Ղ ԵՆՔ ԹՈՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին ժամանակներս գործող կառավարիչները շատ են խոսում Հայաստանի անկախության մասին։ Այն թերևս ամենամեծ ստերից է, որ երբևէ խուսվում է Հայաստանի քաղաքական կյանքում։ Ցավոք, մենք իրական-հարաբերական անկախությանը հրաժեշտ ենք տվել 2018թ-ին՝ Սերժ Սարգսյանի դեմ, դրսի ուժերի աջակցությամբ կազմակերպված իշխանազավթման ակցիայով։ Շատերն իհարկե չէին պատկերացնում, որ դա է լինելու հետևանքներից մեկը։ Եվ, որքան էլ թեման զգայուն է, պետք է խոստովանել, որ այսօրվա Հայաստանն անհամեմատ ավելի կախյալ վիճակում է արտաքին իրադարձություններից, քան Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանն էր։

ժամանակակից աշխարհում գրեթե չկան բացարձակ անկախ երկրներ, և մենք էլ հաճախ մեր ազգային շահերը համադրել, եթե կուզեք՝ հարմարեցրել ենք մեր դաշնակիցների ու գործընկերների շահերի հետ։ Բայց մեր անկախությունն ու ինքնիշխանությունը բավարարել է այնքան, որ Հայաստանի ոչ մի ղեկավար, երբեք չի ընկրկել թշնամական տրամադրված կամ հակասող շահերի դեմ։ Մինչև 2018թ մեր համար եղել են ինքնիշխան շահեր և մեր գործընկեր երկրները հարգանքով են վերաբերվել մեր ազգային շահերին ու որոշումներին։ Այդ ընթացքում, մեզ հաջողվել է պաշտպանել մեր երկրի ու ժողովրդի շահերը՝ չփչացնելով գործընկեր երկրների հետ հարաբերությունները։

Ի՞նչ ունենք այսօր։ Կորցնելով պետության ռազմավարական դիրքերի մեծ մասը, այսօրվա Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենախոցելի ու ամենաթույլ ինքնիշխանությունը, որի ազգային շահերը լղոզվել ու ձևախեղվել են՝ ենթարկվելով աշխարհում տեղի ունեցող և մեր տարածաշրջանին առնչվող ռազմա-քաղաքական ու կոմունիկացիոն վերադասավորումներին։

Մեր երկրին «ստիպել են» պատերազմել, երբ կար հարցի խաղաղ կարգավորման եղանակը։ Եվ այդ պատերազմը բխել է այլ երկրների շահերից, ոչ թե Հայաստանի։ Մեր երկրին համոզել են հրաժարվել հետպատերազմյան Արցախից՝ երբ կար առկա կարգավիճակը պահելու նվազագույն բավարար հնարավորությունը։ Այդ հրաժարումը ևս բխել է օտարների, այլ ոչ թե մեր ժողովրդի շահերից։ Մեզ ստիպում են «խաղաղություն» կնքել հարևան երկրի հետ, բայց կրկին մեր երկրի ազգային ու պետական շահերի հաշվին, որովհետև այսօր այդպես է պետք։ Մեր երկրին «հորդորում» են մոռացության մատնել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև այդպես է պետք ուրիշներին, ոչ թե մեզ։ Առանց մեր կենսական շահերը հաշվի առնելու՝ մեր երկրին իրենց օրակարգերն են թելադրում գրեթե բոլոր կողմերը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կամա թե ակամա արտաքին շփումների մեջ է գտնվում։ Մենք նույնիսկ ճանաչում ենք երրորդ երկրի անկախությունը, ոչ թե նրա համար, որ մեզ է հարկավոր, այլ որովհետև այդպես են ասել (կամ գուցե խնդրել) ուրիշները։

Ադրբեջանը մեզ հետ խոսում է բացահայտ իմպերատիվ ու անհարգալից լեզվով։ Թուրքիան մեզ թելադրում է՝ խնդիրները շաղկապելով Ադրբեջանի շահերին։ Ռուսաստանը մեզ հետ խոսում է զգուշացումների և անվստահության լեզվով՝ այդ ընթացքում խուսանավելով անվտանգային նոր պրոբլեմներից։ Եվրոպան մեզ մտցրել է իր գլոբալ խաղի մեջ, որից ինքը գուցե շահի, իսկ մենք՝ հաստատ ո՛չ։ Իրանը բավարար վստահություն չի տածում մեր երկրի նկատմամբ և փորձում է ինքնուրույն լուծել իր հյուսիսային ճանապարհի հարցը։ ԱՄՆ-ի գլոբալ հաշվարներին, մեծ հաշվով հետաքրքիր չեն ոչ մեր «դեմոկրատիան», ոչ էլ մեր անվտանգային պրոբլեմները։ Մեր իրական անկախության ռեսուրսները պահելու և հետագայում վերականգնելու միակ հենասյունը մնացել է համազգային միասնությունն ու ազգային շահերի ձևակերպման ու առաջ մղման համար գործող քաղաքական-հանրային կառույցները, որոնց դեմ ջիհադ են հայտարարել գործող կառավարիչները։

Սեփական դավադրությունների «ինքնաարադարացման» փորձն այն է, որ ըստ կառավարիչների՝ «իրենք կորցրել են Արցախը, բայց գտել են Հայաստանը»։ Ավելի ճիշտ ու ազնիվ կլիներ, եթե ասեին, որ իրենք ի սկզբանե կորցրել են կառավարման ինքնուրույնությունը, որի համար էլ կորցրել են Արցախը, ինչպես նաև Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու կայուն անվտանգությունը։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ