Սերբ գրող․ Հայկական եկեղեցին դարձել է Արևմուտքի հարձակումների նոր թիրախ
Ճնշում գործադրելով Հայ առաքելական եկեղեցու վրա՝ ՀՀ իշխանությունները փորձում են ավարտին հասցնել Հայաստանը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների և ՀԱՊԿ-ի հետ միությունից ամբողջությամբ անջատելու նախագիծը։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է սերբ գրող, ռեժիսոր, նախկին քաղաքական գործիչ և ռազմական հրամանատար Դրագոսլավ Բոկանը:
Սերբ գրողը Հայ առաքելական եկեղեցին անվանել է հավաքական Արևմուտքի հարձակումների նոր թիրախ:
«Արևմուտքի համար արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը իրենց հավատարմության երդում չտված պետությունների անկախությունը կատարելապես վնասելու մաս է», - հայտարարել է Բոկանը:
Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումը Արևմուտքի` ինքնիշխան քաղաքականություն պահպանող երկրների թուլացման ռազմավարության մի մասն է։
Նա նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում և Մոլդովայում տիրող իրավիճակի հետ՝ նշելով, որ նմանատիպ ճնշումներ եղել են նաև այնտեղ:
«Հայ առաքելական եկեղեցին գլխավորում է մի խիզախ մարդ, որը գիտակցում է, որ քրիստոնեությունը մարտիրոսական սխրանք է, և այստեղ չեն կարող լինել անարժան փոխզիջումներ, եթե խոսքը վերաբերում է պետական, հոգևոր և պատմական կապերի համադրմանը, ուստի այս արևմտամետ քաղաքականությանը դեմ է հանդես եկել», - ընդգծել է Բոկանը:
Պատերազմի տարիներին Հարավսլավիայում Դրագոսլավ Բոկանը ղեկավարում էր «Բելի Օրլովի» («Սպիտակ արծիվներ») ռազմահայրենասիրական կազմակերպությունը: Նա նաև հայտնի է որպես սերբական վանքերի մասին սերիալի ռեժիսոր։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է «Սրբազան պայքար» շարժման կողմից Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի և նրա կողմնակիցների տներում լայնածավալ խուզարկություններ են կատարվել։ Նույն օրը երեկոյան դատարանը նրանց կալանավորելու որոշում է կայացրել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:15
Президент Азербайджана Ильхам Алиев не слишком заинтересован в установлении мира с Арменией. Мир между сторонами может быть достигнут лишь путём внешнего давления на Азербайджан.
-
2025-07-16 11:07
Исследователи обнаружили, что у этих, казалось бы разных животных, есть нечто общее – их глаза светятся в темноте. Более того, новое исследование показывает, что это на самом деле происходит по одной и той же причине.
-
2025-07-16 10:35
Союз армян России проведет международную онлайн-конференцию в защиту Армянской апостольской церкви. Об этом заявил РИА Новости глава САР Ара Абрамян.
-
2025-07-16 10:33
Владелецу ГК «Ташир» Самвелу Карапетяну предъявили новое обвинение - в отмывании денег, якобы полученных в результате деятельности нескольких компаний. Об этом сообщает Совет по защите Карапетяна в соцсетях.