Գալստյան․ Ընդդիմությանը «բռնելու» անոնսը տրվել էր դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«Համառոտ՝ երեկվա ֆարսի մասին․
Ընդդիմությանը «բռնելու» անոնսը տրվել էր դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ-ում, ուր երկրի իշխանության բոլոր ճյուղերը ուզուրպացրած Փաշինյանը հերթական սրացման պահին բացահայտ հայտարարեց, «սաղիդ/ընդդիմությանը/ լցնելու եմ ԱԱԾ պադվալները»։
Որ ուժայիններն են այս իշխանության հենարանը, առավել քան ակնհայտ է։ Որ չկա ուժային, որը չի կարտարի իր հրահանգը՝ նույնպես։
Բնականաբար, ծրագրված օպերացիայի ձնծաղիկները հայտնվեցին CIVIC-ի պադվալում, և հրապարակ նետվեց մեկ տարվա վաղեմության ինչ-որ թուղթ, որին հաջորդեց մասկի շոուն։
Անկախ այն զավեշտական բանից, որ այդ թուղթը 2024-ի թվագրություն ուներ, այդպիսի բովանդակությամբ ծրագիր կարող է կազմել համակարգիչ ունեցող միջին և դրանից էլ ցածր գիտելիքներով ցանկացած անձ, աներկբա է նաև, որ այդպիսի ծրագիր կարող է ունենալ հանրային համախմբման նպատակ ունեցող ցանկացած շարժում կամ քաղաքական հոսանք․ հակօրինական բան չկար այդտեղ։
Քանի որ սա բավարար չէր, տեսարանը պետք էր հարստացնել և դարձնել «տպավորիչ»։ Անցում է կատարվում «մասկի շոու» էտապին, և վրա է գալիս իրեղեն ապացույցների փուլը, ուր հանրայնացվում են մոնտաժված ձայնագրություններ, օրինական մեկ-երկու զենք, մանկական խաղալիքներ, ինչ-որ պտավոր գլխաշոր ու մանկական հրավառության պարագաներ։
Սա էլ բավարար չէ․ Փաշինյանի՝ որպես բռնապետական ռեժիմ կառուցողի փաստն արդեն միջազգային զեկույցներն են արձանագրում, և մեջտեղ է նետվում «ահաբեկչության» թեզը։ Դե, ահաբեկչությունը, բնականաբար, սրբազան կով է արևմտյան աշխարհի համար, ինչը թույլ կտա ապահովագրել իրեն՝ երկրում քաղաքական տեռորը շարունակելու ծրագրի քողով։ Իսկ միջազգայիններն էլ, իհարկե, պարտավոր են հավատալ և քաջալերել «պրոռուսական ագենտ ահաբեկիչների» դեմ պայքարը։
Հիմա եկել է հիմնավորելու փուլը։ Եվ «երկրում մոլեգնող ահաբեկիչներին բացահայտելու, դատապարտելու» մասին տեքստեր են գրում Փաշինյանի սազանդարները՝ ժողովրդավարության բաստիոնի շահառուները, որոնցից շատերն իրենց գնահատականները հնչեցրին անգամ հետախուզումներին զուգահեռ։ Հրահանգված էր ըստ սցենարի։
ԵՎ՝
Ա․ «Ահաբեկիչների դեմ պայքարի» քողով Փաշինյանն արևմուտքից կանաչ լույս է ստանում, ազատ դառնում իր բոլոր գործողություններում։
Բ․ Փորձում է վախի ու ռեպրեսիաների գործիքակազմով 1937 թ․-ի վերածել երկիրը՝ լռեցնել դիմադրության օջախները, պարզապես գլխատել հայ միտքն ու կամքը։
Գ․ Ձերբակալությունների և ճնշումների ֆոնին սահուն դարձնել նոր զիջումները։
Հ․Գ․ Բնականաբար, քաղաքական հոգեվարքի և հոգեկան անհավասարակշռության դրսևորումներն, ավելի են սրվելու 2026-ին ընդառաջ։
Գիտակցել, կազմակերպվել, չհանձնվել և հավատալ․․․»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 15:27
Армения берет ориентацию на Запад часто в ущерб своим национальным интересам, пример - отход от сотрудничества с Организацией Договора о коллективной безопасности (ОДКБ). Об этом заявил заместитель директора четвертого департамента стран СНГ МИД РФ Дмитрий Масюк.
-
2025-07-02 15:26
Права проживающих в России азербайджанцев нарушены. Как сообщают азербайджанские СМИ, об этом заявила заместитель начальника управления международно-правового сотрудничества генеральной прокуратуры Самира Наджафзаде.
-
2025-07-02 15:25
Предстоятели епархий Диаспоры Армянской Апостольской Церкви, по сведениям информагентства NEWS. am, прибудут в Армению для проведения епархиального совещательного собрания, на котором обсудят ситуацию вокруг Церкви.
-
2025-07-02 15:23
«Верховный святотатец через Facebook угрожает сотрудникам Электросетей Армении, которые хотят принять участие в марше, запланированном на 4 июля. Он полностью возомнил себя фюрером.