Последние новости

ԵՏՀ նախարար․ Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսեն առևտրային համաձայնագրի շուրջ

ԵԱՏՄ երկրները և Հնդկաստանը որոշում են ընդունել խորհրդակցություններ սկսել առևտրային համաձայնագրի նախագծի շուրջ։ Այս մասին Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը:

«Նախնական պայմանավորվածությունների, խորհրդակցությունների ժամկետների ու եղանակների մասին խոսելը վաղաժամ է, բայց մենք տեսնում ենք փոխադարձ հետաքրքրություն։ Անշուշտ, Հնդկաստանը մեր «Հյուսիս–հարավ» միջանցքի կարևորագույն տարրն է, մեր տրամաբանական առևտրային գործընկերը, որը հավատարիմ է ներքին արտադրության զարգացման նույն սկզբունքներին», – հայտարարել է Սլեպնյովը։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ոչ սակագնային միջոցառումների մեղմացման, առևտրում տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ, զարգանում են համատեղ աշխատանքի բազմաթիվ ուղղություններ, սակայն ազատ առևտրի գոտու ձևավորման վերաբերյալ քննարկումներ այս պահին չկան: Սլեպնյովը կարծում է, որ ներկայիս միջազգային առևտրի տրանսֆորացման ժամանակաշրջանում դժվար է օբյեկտիվորեն դիտարկել և հաշվարկել նման քայլի հետևանքները։

Ավելի վաղ Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլեն հայտարարել էր, որ այս տարի կսկսվեն Հնդկաստան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Ընդհանուր առմամբ, ինչպես հիշեցրել է ԵՏՀ նախարարը, ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի հետ, մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Իրանի հետ համաձայնագիրը, որի օգուտները հնարավոր կլինի զգալ մոտ ժամանակներում:

Սլեպնյովը նշել է, որ ԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը և ԵԱՏՄ-Մոնղոլիա ժամանակավոր համաձայնագիրը կստորագրվեն հունիսի 27-ին: Մինչև տարեվերջ Ինդոնեզիայի հետ համաձայնագիր ստորագրելու լավ հնարավորություններ կան։ Եթե այդ ցուցակում ավելանա Հնդկաստանը, ապա ԵԱՏՄ-ի հետ այդ երկրների հանրագումարում կստացվի շուկա ավելի քան 2 մլրդ բնակչությամբ և 7,8 տրլն դոլար համախառն ՀՆԱ-ով։ Բայց պետք է հասկանալ, որ ոչ միայն ԵԱՏՄ երկրները դուրս կգան այդ պետությունների շուկաներ, այլև այդ պետությունները մուտք կունենան միության շուկա։

«Ըստ այդմ, պահանջվում է լրջորեն կարգավորել արդյունաբերական, գյուղատնտեսական և կորպորատիվ քաղաքականությունը։ Անշուշտ, կպահանջվի ներքին արտադրության, արդյունաբերական կոոպերացիայի խթանում», - հայտարարել է ԵՏՀ նախարարը։

Նա հավելել է, որ այս բոլոր հարցերի շուրջ առաջիկայում պետք է լիարժեք փորձագիտական քննարկում սկսել։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ