Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նոր հանրահավաք է հայտարարում Երևանի կենտրոնում
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին հանրահավաք է հայտարարում Երևանի Ազատության հրապարակում։ Այդ մասին ասվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում:
«Ինչպես նշվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամլո ասուլիսներում և ինչպես վկայում են վերջին շաբաթների հանդիպումները արցախցի մեր հայրենակիցների հետ՝ մեր ժողովուրդը վճռական է և պատրաստ պայքարի։ Այս վճռականությունը հստակ ուղերձ է։ ԱԻՊ Խորհուրդը հայտարարում է ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Մեր պայքարի նոր փուլը սկսում է Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ խորհրդանշական Ազատության հրապարակից։ Այստեղից երթով շարժվելու ենք դեպի համապատասխան պետական հաստատություններ և իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։
Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում և չենք շեղվելու մեզ հանձն առած ուղուց։ Մեր անելիքների մանրամասները կհայտնենք ինչպես հարցազրույցների ընթացքում, այնպես էլ տեղում՝ անմիջական շփման ձևաչափով։
Մեր նպատակն է՝ ապահովել համախմբված, համակարգված և արդյունավետ համագործակցություն՝ հանուն ընդհանուր նպատակի։
Մենք կոչ ենք անում՝
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան և հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին և համայն հայ ժողովրդին՝
Միավորվել Արցախի գաղափարի շուրջ և Արցախի հարցը դարձնել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ։
Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին։
Հիշենք՝ 1988-ին, նույն ոգով, նույն գաղափարով, նույն վճռականությամբ Արցախի զարթոնքը սկսվեց ժողովրդի ընդվզմամբ։ Այսօր այդ նույն ոգին արթուն է։ Միասին՝ հանուն Արցախի, հանուն մեր իրավունքների, հանուն հայ ժողովրդի», - ասվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:
Արմինֆո
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 16:38
Очередное обострение политических отношений России и Азербайджана может иметь для последнего весьма неприятные экономические последствия в нефтегазовой сфере, где Азербайджан давно и плотно сотрудничает с Россией, получая существенные выгоды от такого партнерства. Об этом пишет «Торговля без границ».
-
2025-07-02 16:37
Я совершенно не вижу необходимости лишать российские телеканалы возможности вещания на территории Республики Армения. Об этом в беседе с журналистами в Национальном Собрании заявил 2 июля оппозиционный депутат, член Республиканской партии Армении Айк Мамиджанян.
-
2025-07-02 16:35
Защитник прав человека Анаит Манасян отреагировала на ситуацию вокруг Армянской Апостольской церкви и призвала власти на законодательном уровне обеспечить условия, при которых церковная община самостоятельно определяет состав своего руководства, внутренние правила, содержание своих догматов, структуру общины и методы назначения церковных иерархов. Об этом говорится в заявлении Манасян.
-
2025-07-02 16:33
Официальный представитель МИД России Мария Захарова посоветовала россиянам, находящимся в Азербайджане, или планирующим поездку в эту страну, учитывать текущую обстановку.