Վլադիմիր Պուտին․ ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի
Անցած տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անկասկած ամրապնդվել է և կայացել որպես հաջողված ինտեգրացիոն միավորում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ելույթ ունենալով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 26-ին մեկնարկած ԵԱՏՄ գագաթնաժողովում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ համատեքստում զգալիորեն ուժեղացել է «հնգյակի» երկրների համախառն տնտեսական ներուժը։
ՌԴ նախագահի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունն իրավամբ հաստատվել է որպես գլոբալ զարգացման առանցքային կենտրոններից մեկը։ «ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի։ Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 38 տոկոսով՝ հասնելով 800 միլիարդ դոլարի։ Սա համեմատելի ցուցանիշ է համաշխարհային առաջատար տնտեսությունների միջև առևտրի ծավալների հետ։ 800 միլիարդ դոլարը շատ լուրջ ցուցանիշ է։
Միևնույն ժամանակ, Միության ներսում փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է՝ հասնելով 97 միլիարդ դոլարի։ Ընդ որում՝ մեր երկրների միջև հաշվարկների 93 տոկոսը կատարվում է ազգային արժույթներով։ Աճ է գրանցվել նաև արդյունաբերական արտադրության ծավալում՝ 30 տոկոսով, վերամշակող արդյունաբերության մեջ՝ 46 տոկոսով, գյուղատնտեսությունում՝ 26 տոկոսով։ Հիմնական կապիտալի ներդրումները աճել են ավելի քան 40 տոկոսով։ Սա շատ լավ ցուցանիշ է»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ դա նշանակում է, որ ներդրումներ են կատարվել, և գոնե միջնաժամկետ հեռանկարում աճն ապահովված է։
ՌԴ նախագահը հավելել է, որ «հնգյակը» չի պատրաստվում բավարարվել ձեռքբերումներով։ «Շարունակվում է աշխատանքը՝ ուղղված ինտեգրացիոն մեխանիզմների ամրապնդմանը, Եվրասիական տնտեսական միության հեղինակության ու ազդեցության բարձրացմանը միջազգային ասպարեզում։ Մեր միավորումը մշտապես բաց է բոլոր շահագրգիռ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության համար։ Ակտիվորեն զարգանում են փոխշահավետ հարաբերությունները Եվրասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ։ Ամրապնդվում են կապերը բազմակողմ կառույցների հետ։ Դուք հենց նոր անդրադարձաք դրան։ Դրանք են՝ ԲՐԻՔՍ-ը, ԱՊՀ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԱՍԵԱՆ-ը, Աֆրիկյան միությունն ու այլ կառույցներ»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ն մի շարք արտոնյալ համաձայնագրեր է կնքել խոշոր առևտրային գործընկերների՝ Վիետնամի, Սինգապուրի, Սերբիայի հետ։ Մայիսին ուժի մեջ է մտել ազատ առևտրի համաձայնագիրը Իրանի հետ։
Ըստ ՌԴ նախագահի՝ Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ նախատեսվում է ստորագրել տնտեսական համագործակցության համաձայնագիր Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ։ Քննարկման փուլում են Ինդոնեզիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ առևտրի ազատականացման հարցերը։ «Այսպիսով, մեր ինտեգրացիոն միավորումը իրական ներդրում է կատարում՝ մեր ընդհանուր եվրասիական մայրցամաքում գործընկերության, համագործակցության և տնտեսական աճի լայնածավալ տարածք ստեղծելու գործում։ Տարածք, որտեղ հարգվում է յուրաքանչյուր պետության իրավունքը՝ սեփական զարգացման մոդելի նկատմամբ, և հաշվի են առնվում բոլոր մասնակիցների շահերը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.
-
2025-07-05 14:30
Самая большая опасность, которой следует опасаться, — это стремительная радикализация общественных настроений. В независимой Армении всегда были периоды обострения той или иной степени, и всегда это заканчивалось трагедией. Но это - беспрецедентная атмосфера: для всех мыслящих людей, во власти или вне ее, для тех, кто «не занимается политикой», постоянных наблюдателей и общественных активистов это должно настораживать. Ничего хорошего в этом нет. Ничего здорового. Бойтесь этого.