Արա Աբրահամյան․ Հայաստանի իշխանությունները հարձակվել են միավորելու ունակ միակ հեղինակավոր ինստիտուտի վրա
Հայկական իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա կապված են այն փաստի հետ, որ այսօր հանրապետությունում եկեղեցին միակ հեղինակավոր հաստատությունն է, որն ի վիճակի է միավորել, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միությանղեկավար Արա Աբրահամյանը։
«Ինչո՞ւ եկեղեցին։ Որովհետև կաթողիկոսը, եկեղեցին այսօր միակ հեղինակավոր ինստիտուտն է, որը մնացել է, որն ընդունակ է միավորել», -շեշտել է Աբրահամյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալվել են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և նրա կողմնակիցները։ Մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն (իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու հրապարակային կոչեր):
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանք են եկել ԱԱԾ դիմակավորված մոտ 30 աշխատակիցներ: Իրավիճակը պարբերաբար սրվում էր։ Օրվա ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները Աջապայանին երկու ժամ տվեցին անձամբ Քննչական կոմիտե ներկայանալու համար։
Ավելի ուշ պարզվեց, որ Աջապայանին մեղադրանք է առաջադրվել։ Քննիչը միջնորդել է արքեպիսկոպոսին ձերբակալելու մասին։ Դատարանը պետք է կալանքի մասին որոշում ընդունի 24 ժամվա ընթացքում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.