Բուլղարիայի հայ համայնքային խորհուրդ․ Մտահոգություն է առաջացնում եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումների շարանը
Բուլղարիայի հայ համայնքային խորհուրդը խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել Բուլղարիայի հայ համայնքային խորհրդի վարչությունը։
«Մասնավորապես, մտահոգություն է առաջացնում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հետևողական և համակարգված ճնշումների շարանը, ինչպես նաև եկեղեցական և քաղաքական գործիչների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ կիրառվող խիստ միջոցները։
Ժողովրդավարական հասարակության հենքը խոսքի ազատության, օրենքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների պահպանումն է։ Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի թափանցիկ, օբյեկտիվ և արդար ձևով՝ հիմնվելով հստակ ու հավաստի ապացույցների վրա։ Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը խաթարում է քաղաքացիական ազատությունները և իրավական պետության հիմքերը։
Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ինքնության և միասնականության անքակտելի հենարանը։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերադառնալ օրենքի և ժողովրդավարական արժեքների դաշտ՝ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները և նպաստելով ազգային համախմբմանը»,- նշված է հայտարարությունում։
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).