ՆԳՆ․ Կիբեռհանցագործություններից տուժածների պարտավորությունները բանկերի նկատմամբ կսառեցվեն
Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների (խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր) պարտավորությունները բանկերի նկատմամբ կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն, քաղաքացիները «սև ցուցակում» չեն հայտնվի, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:
Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով, ըստ հաղորդագրության, ՆԳՆ-ն ինտենսիվ քննարկումներ է իրականացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի հետ։
«Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն, և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)», – մանրամասնել է նախարարությունը:
Նշվում է նաև, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում՝ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առայսօր՝ 22 դեպք։
ՆԳՆ-ն հորդորում է նման դեպքերից խուսափելու համար որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, չանցնել անծանոթ հղումներով:
Զեղծարարություններից տուժածներն ավելի քան 2 ամիս էր՝ ակցիաների միջոցով պահանջում էին սառեցնել զեղծարարության հետևանքով առաջացած վարկային պարտավորությունները։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մարտին հայտարարել էր, որ վարկային խաբեությունների բոլոր դեպքերն ուսումնասիրելու են։ Մայիսի 6-ին նա տեղեկացրել էր, որ ԿԲ-ն բանկերին հորդորել է սառեցնել զեղծարարությունների հետևանքով հաստատված գործարքներից բխող վարկային պարտավորությունները։ Մայիսի 13-ին, սակայն, քաղաքացիներն ահազանգել էին, որ իրենց վարկերը չեն սառեցրել։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 10:51
МИД Армении уже около полутора месяцев не может ответить Sputnik Армения на вопрос, запрашивал ли Ереван у премьера Словакии Роберта Фицо в ходе его визита в Армению разъяснений по поводу скандальных заявлений министра обороны страны.
-
2025-07-07 10:49
Президент США Дональд Трамп заявил, что в отношении любой страны, поддерживающей "антиамериканскую" политику БРИКС, будут введены дополнительные торговые пошлины в 10%. Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-07-07 10:49
Премьер-министр РА Никол Пашинян начал утро понедельника с новой записи в соцсети в адрес Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-07-07 09:26
Двое армянских борцов-вольников завоевали медали на чемпионате Европы U-20 в Италии, сообщает Федерация борьбы Армении.