Լավրով․ ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են Հայաստանին կառույցի լիիրավ անդամ համարել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են Հայաստանին կառույցի լիիրավ անդամ համարել, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է Կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շարունակում ենք Հայաստանին այս կազմակերպության լիիրավ անդամ համարել, սակայն, անկասկած, լիիրավ անդամակցությունը ենթադրում է բոլոր պարտավորությունների կատարում, որոնք բխում են ՀԱՊԿ-ի կանոնադրական փաստաթղթերից՝ ներառյալ անդամավճարների վճարումը»,- ասել է Լավրովը։
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը ի գիտություն է ընդունել այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական միջոցառմանը։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չցուցաբերեց իր անդամ երկրին։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել կառույցի շրջանակներում անցկացվող միջոցառումներին ու զորավարժություններին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.