«Պետության ինքնիշխան որոշումն է». Պեսկովը` ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին
Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա պետության ինքնիշխան որոշումն է։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Չոլպան Աթայում (Ղրղզստան) կայացած ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի մասնակիցները հաշվի են առել, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը։
«Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը որոշակի օգուտներ է բերում Հայաստանին։ ՀԱՊԿ-ը այն կազմակերպությունն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։ Եվ, հավանաբար, այս դեպքերը, երբ ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր արդյունավետությունը, խոսում է այն մասին, որ երկրների շահերից է բխում շարունակել նման փոխազդեցությունն ու համագործակցությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից։
«Ինչ վերաբերում է մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, կրկին կտեսնենք, թե ինչպիսի որոշումներ են կայացվում Երևանում», – հավելեց Պեսկովը։
Հավելենք, որ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։
2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 12:00
Прослушка в доме, где проживал арестованный архиепископ Баграт Галстанян, была установлена в кофемашине. Об этом пишет газета "Грапарак" со ссылкой на достоверные источники в СНБ.
-
2025-07-10 11:57
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев продолжают встречу тет-а-тет за закрытыми дверями. Члены делегации покинули переговорный зал.
-
2025-07-10 11:52
На фоне атак на АРФД мне попалось на глаза видео с участием делегаций армянского правящего режима и представителей Алиева.
-
2025-07-10 11:51
Конгрессмен США (член палаты представителей от Демократической партии) Брэд Шерман выразил озабоченность арестами в Армении инакомыслящих, включая священников. Об этом он написал в соцсети X.