Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադայում հայ աշակերտները 21 մեդալ են շահել
Ինդոնեզիայի Բալի քաղաքում հունիսի 26-30-ն անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել է Հայաստանի 8 դպրոցի 21 աշակերտ։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական երկու փուլերը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին: Եզրափակիչ փուլին մասնակցել է 8 երկրի (Հայաստան, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Պերու, Ֆիլիպիններ, Ռումինիա, Թաիլանդ, Վիետնամ) 98 աշակերտ։
ՀՀ աշակերտները օլիմպիադային մասնակցել են առցանց ձևաչափով։
«Հերացի» ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի թիվ 2 ավագ դպրոցի, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի, ԱՅԲ դպրոցի, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի, Երևանի թիվ 118 ավագ դպրոցի, Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ նվաճել են 5 ոսկե, 9 արծաթե ու 7 բրոնզե մեդալներ։
Կիրառական կենսաբանության նախորդ միջազգային 4-րդ օլիմպիադայում հայաստանյան թիմն առկա ձևաչափով ներկայացել էր 8 մասնակցով և արժանացել 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալների:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.