ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի կողմից Երևանում անցկացված փողոցային հարցման ռեպորտաժի հրապարակումը:
Մայիսի վերջին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը երկու ռեպորտաժ էր հրապարակել Երևանում, Բաքվում և Թբիլիսիում անցկացված փողոցային հարցման կադրերով: Նշվում էր, որ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին խնդրել էին պատասխանել, թե ինչպե՞ս են նրանք տեսնում խաղաղությունը Երևանի և Բաքվի միջև և ինչպե՞ս այն կազդի տարածաշրջանի վրա: Ռեպորտաժից պարզ չէ, թե հարցման մասնակիցները տեղյա՞կ էին, որ պատասխանում են ադրբեջանական լրատվամիջոցի հարցերին, կամ որ դրանց պատասխանները կօգտագործվեն այդ լրատվամիջոցի նյութում:
Armenia Today-ն ԱԳՆ-ից և ԱԱԾ-ից տեղեկատվություն է խնդրել այն մասին, թե արդյոք հարցումն իրականացրել են Ադրբեջանի քաղաքացինե՞րը, ինչպե՞ս են նրանք ժամանել Հայաստան և արդյոք Հայաստանի պետական կառույցները նրանց տրամադրե՞լ են մուտքի թույլտվություն:
ՀՀ ԱԳՆ-ն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այս տարի գերատեսչությունն ադրբեջանցի լրագրողների հավատարմագրում չի իրականացրել։ Նախարարությունը հավելել է, որ մնացած հարցերն իր իրավասությունից դուրս են:
ԱԱԾ մամուլի ծառայությունից ստուգողական միջոցառումներից հետո հայտնել են, որ հարցումն իրականացրած անձինք Ադրբեջանի քաղաքացիներ չէին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.