ԲԱՑԱՀԱՅՏ ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՈՒՄ Է. ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ՝ ՀԷՑ-Ի ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Վաղն Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նստաշրջան, որի ընթացքում պատրաստվում են կյանքի կոչել ՀԷՑ-ի խլման հակաիրավական նախագիծը։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
««ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելու համար նախատեսվել է՝
ժամանակավոր կառավարիչ նշանակելու լիազորություն, ինչն ուղղակիորեն ՀԱԱԿԱՍՈՒՄ է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, և իրենից ներկայացնում է բացահայտ սեփականազրկում։
Ըստ Նախագծի լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի ԲՈԼՈՐ լիազորությունները՝ բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի կողմից լիցենզավորված անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմինները իրենց իրավասությունները իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ:
Նախագծի ընդունման դեպքում, ստացվելու է, որ մեկ պետական պաշտոնյան նշանակելու է մասնավոր ընկերության կառավարիչ, ում անցնելու են մասնավոր ընկերության տնօրենի բոլոր լիազորությունները, իսկ եռաստիճան կորպորատիվ կառավարման մյուս երկու մարմինները՝ խորհուրդը և բաժնետերերի ընդհանուր ժողովը զրկվելու են իրենց բոլոր լիազորություններից։
Այսինքն՝ ընկերության բաժնետերը՝ որպես սեփականատեր, և ընկերության բարձրագույն մարմինը, ՉԵՆ կարողանալու ինքնուրույն իրականացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրենց ավելի քան երկու տասնյակ լիազորություններից որևէ մեկը, ինչպես օրինակ՝ կանոնադրության փոփոխությունը, կանոնադրական կապիտալի լրացումը, տնօրենի փոփոխությունը և այլն։
Նման կոպիտ միջամտությունն իր էությամբ և բնույթով հավասար է բաժենետերերի սեփականության իրավունքից զրկելուն՝ առանց պահպանելու Սահմանադրության սահմանված երաշխիքները և սահմանափակումները»,– գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.