Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»․ ցուցմունք են տվել «տուժածները»
Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծու դատական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում փաստաբան Աբրահամ Բերմանը նշել է, որ հունիսի 23-ին դատական կոլեգիան իր և պաշտպանյալի համար պայմաններ է ստեղծել արձանագրությանը ծանոթանալու համար, և իրենք ծանոթացել են փետրվարի 13-ին և 17-ին անցկացված դատական նիստերի արձանագրություններին: Այժմ նրանք ցանկանում են ծանոթանալ դատարանի նախապատրաստական նիստում ընդունված և արձանագրությունում արտացոլված որոշմանը: Պաշտպանական կողմը նաև խնդրել է տրամադրել քաղվածքներ այդ ամսաթվերի նիստերին ներկայացված միջնորդությունները բավարարելու վերաբերյալ որոշումներից:
Նախագահող դատավորը նշել է, որ Բերմանի և Վարդանյանի համար կստեղծվեն նույն պայմանները, ինչ և նախկինում:
Այնուհետև ցուցմունքներ են տվել 2020 թվականի պատերազմի ժամանակ իբրև թե «տուժածները»։
Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 8-ին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 17:55
В Ереване от парка «Времена года» (Малибу) на проспекте Маштоца стартовало шествие в поддержку владельца группы компаний «Ташир» и «ЭСА» Самвела Карапетяна.
-
2025-07-04 17:06
В Истринском районе Подмосковья на рынке главы местной азербайджанской диаспоры прошел очередной антимигрантский рейд, сообщает «Оперативные сводки».
-
2025-07-04 17:01
США начали, пока неофициально, кампанию по прокладке маршрута так называемого «Среднего коридора», минуя упрямый Иран, через территорию которого как раз и направлялся до сих пор весь грузопоток из Китая и Средней Азии в Европу, утверждает Телеграм-канал «Ереванский наблюдатель».
-
2025-07-04 16:58
Армянский патриарх Константинополя Саак Машалян провел пресс-конференцию в Стамбуле после завершения своего визита в США. По данным Agos, основными пунктами повестки дня пресс-конференции были визит патриарха в США, закрытие патриархии во время визита премьер-министра Армении Никола Пашиняна в Стамбул, а также реакция армянской общины Турции на этот вопрос, пишет Factor.am.