Պետությունը լավ կառավարիչ չէ. Նարեկ Կարապետյանը խոսել է ՀԷՑ–ի պետականացման վտանգների մասին
Եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացվի, ապա թե սակագնի, թե որակի առումով խնդիրները շատ արագ ի հայտ կգան։ Այդ մասին այսօր սոցցանցերում հրապարակված տեսանյութում ասել է ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը` ներկայացնելով ինչպես բոլոր հնարավոր ռիսկերը, այնպես էլ, թե ինչ է արել ու ինչ էր պատրաստվում անել ՀԷՑ–ը մեր երկրում։
Նա նախ փորձեց մատչելի բացատրել` ինչպե՞ս է աշխատում էներգետիկ համակարգն ու ինչպես են քաղաքացիներն օգտվում դրանից։
«Պայմանական, երբ քաղաքացին միացնում է լամպը, մի ամբողջ համակարգ սկսում է աշխատել. նախ ատոմակայանը սկսում է էլեկտրականություն արտադրել, տալ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին», որոնք էլեկտրաէներգիան ատոմակայանից հասցնում են մինչև ձեր քաղաք, որտեղ ԲԷՑ–ը էներգիան տալիս է ՀԷՑ–ին, որն էլ իր հերթին իրականացնում է մատակարարումը»,– պարզաբանել է Կարապետյանը։
Նրա խոսքով` եթե կա վթար և մեծ քանակի բնակչության էլեկտրաէներգիան է անջատվում, ապա դա չի կարող լինել ՀԷՑ–ի մեղքը, քանի որ նրա փոքր ենթակայանները սնուցում են ընդամենը թաղերը. մեծ վթարները հիմնականում ԲԷՑ–ի պատասխանատվության ներքո են։
«Այսինքն` եթե ամբողջ շրջանում կա մեծ վթար, որի արդյունքում տվյալ շրջանը հոսանքազրկվել է, ապա պատճառը ԲԷՑ–ն է , եթե ընդամենը մի քանի շենքում է վթարը, ապա մեղավորը ՀԷՑ–ն է։ Էլեկտրասյուներով անցնող այն լարերը, որոնք մենք տեսնում ենք, օրինակ` Երևանի կենտրոնում, դրանք ՀԷՑ–ի լարերը չեն, քանի որ մեր ընկերության լարերը գետնի տակով են անցնում։ Որքան էլ որ դա տարօրինակ չհնչի, դրանք ինտերնետային լարերն են»,– տեղեկացրել է Կարապետյանը։
Նրա խոսքով` 2016 թ.` «Էլեկտրիկ Երևան» շարժումից հետո, երբ «Տաշիր» խումբը գնեց ՀԷՑ–ը, նախորդ կառավարիչ–ընկերությունն արդեն իսկ գտնվում էր սնանկության եզրին, ինչպես նաև համակարգն ուներ մեծ կորուստներ։ Արդյունքում, ՀԷՑ–ը նաև իր միջոցներով սկսեց փակել նախորդ ընկերության հին վարկերը։
Կարապետյանը հիշեցրել է, որ ՀՀ–ում այս պահին ամենամեծ թվային համակարգը ՀԷՑ–ի էլեկտրաէներգիայի հաշվիչների համակարգն է, որին միացված է 800 հազար մարդ, որն օգնել է գողությունների դեմ պայքարում հաջողություն գրանցել` մարդկային գործոնը գրեթե էլ չկա, այսինքն` էլեկտրիկը այլևս չի գալիս անջատում կամ միացում անում, այլ համակարգն ինքն է ավտոմատ անջատում այն բաժանորդների հոսանքը, որոնք չեն վճարել գումարը։
«Այս համակարգի արդյունքում մենք կարողացանք մարդկանց միջոցները խնայել տարեկան 40 մլն դոլարով, և այդ գումարները վերադարձնել համակարգին` վճարել ատոմակայանին, Երևանի ՋԷԿ–ին, որպեսզի էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա։ Եթե մենք սա չանեինք, ապա վերջին 8–9 տարվա ընթացքում 40 մլն դոլար ժողովրդից պետք է ավելի հավաքեինք ու սակագինը բարձրացնեինք, ինչը չեղավ։ Պետք է նշեմ, որ ՀՀ–ում գործող բոլոր ենթակառուցվածքային ընկերություններն այս նույն ժամանակահատվածում իրենց ծառայությունների գները բարձրացրել են` «ՀայՓոստը», «ՎեոլիաՋուրը» ԲԷՑ–ը»,– ընդգծել է նա։
Կարապետյանը տեղեկացրեց, որ 10 տարվա ընթացքում ընկերությունը` որպես աշխատավարձ, ավելի քան 30 մլն դոլար գումար է վճարել ՀԷՑ աշխատակազմին, որքան էլ որ պետությունն ընկերությանն ասել էր կրճատել աշխատակիցներին։
«Մենք մեր աշխատողներին չենք կրճատել, ու տարվա կտրվածքով մոտավորապես 3-4 մլն դոլար մեր գրպանից ենք այդ մարդկանց աշխատավարձերը տալիս»,– վստահեցրեց Կարապետյանը։
Նրա խոսքով` այս ընթացքում իրենք կարողացել են ՀՀ շատ քաղաքների ու գյուղեի էլեկտրական համակարգերը մեծ մասամբ փոխել, սակայն մի մեծ խնդիր են բաց թողել` չկարողանալով ճիշտ կանխատեսում անել։
«Վերջին տարիների իրադարձությունների արդյունքում` մեկ շաբաթում մոտ 100 հազար մարդ տեղափոխվեց Հայաստան (նկատի ունի` Արցախից բռնազավթածներին–խմբ.), 80 հազար մարդ տեղափոխվեց Հայաստան ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքում, դրան գումարած նաև շինթույլտվությունների աճը։ Արդյունքում, օրինակ` Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի սպառումը երկու անգամ բարձրացավ։ Դա հանգեցրեց մալուխային ցանցերի խնդրահարույց վթարներին, որին ականատես ենք լինում ամեն օր։ Ունենք սխալ, որ ուշ ախտորոշեցինք համակարգի գերծանրաբեռնվածությունը, սակայն արդեն իսկ սկսել ենք նոր համակարգերի ներդրումը, որն առաջիկա տարիներին կիրականացնենք նաև մայրաքաղաքի մյուս շրջաններում»,– հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ այս ընթացքում դրական արդյունքներ էլ են ունեցել` այս տարվա հունիսին 35-40 տոկոսով ավելի քիչ վթար է եղել համակարգում, քան նախորդ տարվա նուն ժամանակահատվածում։
Նա անդրադարձավ նաև ՀՀ իշխանության կողմից ՀԷՑ–ի պետականացման գործընթացին` նշելով, թե ինչ խնդիրների այն կարող է հանգեցնել։
«Պետությունը լավ կառավարիչ չէ, օրինակ` Ադրբեջանում ՀԷՑ–ը ևս պետական է, ու նրանց համակարգի կորուստներն այնքան են, որքան մեզ մոտ 2012 թվականին էին կազմում, այսինքն` շատ բարձր է։ Նույն պատկերն է նաև Իրանում։ Վրաստանում, ԱՄՆ–ում, Եվրոպայում, երբ մասնավոր են ՀԷՑ–երը, սակագինը կայուն է, քանի որ մասնավորը ներդրումներ է անում, որպեսզի իր ընկերության աշխատանքը արդյունավետ լինի ու շահույթ ստանա»,– ընդգծել է ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը։
Նա ափսոսանքով նշեց, որ ժամանակին կար ՀՀ Էներգետիկայի նախարարություն, որը կազմալուծվեց, ու հիմա այն փոխնախարարի մակարդակով է ներկայանում։ Արդեն 8 ամիս է` կա էներգետիկայի գծով փոխնախարարի հաստիք, սակայն փաստացի չկա փոխնախարար։
«Եթե ուզում ենք բարեփոխել էներգետիկ այս համակարգը, ապա առաջին քայլը գոնե պետք է ունենանք փոխնախարար։ Եթե չեք կարողանում կադր գտնել ոլորտի կառավարման համար, ապա ինչպե՞ս եք կարողանալու կադր գտնել այսպիսի մեծ ընկերությունների կառավարման համար»,– նկատել է նա։
Կարապետյանի խոսքով` եթե ՀՀ իշխանությունը պետականացրեց ՀԷՑ–ը, ապա կկարողանա կարճ ժամանակ պահել սակագինը նույն մակարդակի վրա, սակայն երկարաժամկետ հատվածում միջազգային արբիտրաժային դատարաններից եկած տույժերը պետությունը ստիպված կլինի վճարել, ինչպես նաև միջազգային մեծ բանկերը կդադարեցնեն ֆինանսավորումը ՀԷՑ–ին, քանի որ նրանք ոչ մասնավորի հետ չեն աշխատում` հաշվի առնելով պետական համակարգի թերություններն ու թուլությունները։
«Այս ամենի համար մենք ուրախ չենք, սակայն դա պետք է դաս լինի իշխանության համար, որ չի կարելի մասնավոր սեփականությանն այդպես հեշտ վերաբաշխում անել»,– եզրափակել է Նարեկ Կարապետյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 11:13
Международный институт изучения геноцида и прав человека (подразделение Института Зоряна) выражает глубокую обеспокоенность и разочарование в связи с недавним предложением, внесенным в турецкий парламент, переименовать пограничный переход между Турцией и Арменией в честь Талаата-паши, главного архитектора Геноцида армян.
-
2025-07-04 10:42
На внеочередном заседании Национального Собрания Армении 4 июля обсуждается ходатайство Генеральной прокуратуры республики о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении главы парламентской фракции оппозиционного блока «Армения» Сейрана Оганяна и его секретаря Арцвика Минасяна.
-
2025-07-04 10:40
Находящийся под арестом бизнесмен Самвел Карапетян подал в суд на депутатов от правящей в Армении партии «Гражданский договор» Айка Конджоряна и Арсена Торосяна. Об этом пишет Hetq.
-
2025-07-04 10:38
Министр иностранных дел России Сергей Лавров направил поздравление государственному секретарю США Марко Рубио по случаю Дня независимости США, выразив надежду на стабилизацию российско-американских отношений.