Բաքվում Ռուսաստանի հյուպատոսն այցելել է «Sputnik Азербайджан»-ի ձերբակալված աշխատակիցներին
Sputnik Ближнее зарубежье-ի թելեգրամյան ալիքը հաղորդել է Ռուսաստանի հյուպատոսի և «Sputnik Азербайджан»-ի գործակալության խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի հանդիպման մասին։ Ալիքի տվյալներով՝ ձերբակալված լրագրողներին տրամադրվել է սնունդ և դեղորայք, և «նրանք իրենց նորմալ են զգում որքան հնարավոր է նորմալ զգալ այս իրավիճակում»։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել էին գործակալության յոթ աշխատակցի, որը «Россия сегодня» մեդիա խմբի մաս է կազմում։ Կարտավիխը և Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով։ Եվս հինգն այսօր ազատ են արձակվել քաղաքից չբացակայելու ստորագրության դիմաց:
«Россия сегодня» մեդիա խումբը հայտարարել է, որ Ադրբեջանի ուժայինների գործողությունները անհիմն են, իսկ մեղադրանքները՝ հորինված։ Ըստ մեդիա խմբի ներկայացուցիչների՝ «Sputnik Азербайджан»-ի խմբագրությունը գործնականում շրջափակված է, կալանավորվածների հետ կապ չկա, և ո՛չ նրանց հարազատներին, ո՛չ էլ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին թույլատրված չէ տեսակցել նրանց։ Հատկապես մտահոգիչ է Իգոր Կարտավիխի առողջական վիճակը, որը պարբերաբար դեղորայք ընդւոնելու կարիք ունի, ներառյալ՝ ինսուլինի։
«Россия сегодня»-ն պահանջել է լրագրողների անհապաղ ազատ արձակում՝ ընդգծելով, որ նրանք կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։ Մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևը իրադարձությունները որակել է «անարդար և ակնհայտորեն քաղաքականացված քայլ», որը կարող է ազդել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վրա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.