Последние новости

Սամվել Կարապետյանի որդին հոր հետ տեսակցել է, տրամադրությունը լավ է

Վերաքննիչ դատարանի որոշումը սպասելի էր։ Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպվող երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ երկու ամսվա կալանքը, անփոփոխ է թողել։

«Շատ սպասելի էր»,- նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հոր հետ տեսակցել է, տրամադրությունը լավ է։

Անդրադառնալով երթին՝ Կարապետյանը նշեց, որ հավաքի նպատակն է ցույց տալ միասնականությունը։

Նշենք, որ երթի մասնակիցներից շատերը հավաքին եկել են «Մեր ձևով» (#merdzevov) գրությամբ գլխարկներով և վերնաշապիկներով։ Լրագրողների հետ զրույցում Սարգիս Կարապետյանը նշեց, որ այդ արտահայտությունն իրենց համար ազատություն է խորհրդանշում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ