Աննա Գրիգորյան․ Ալիևը իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում
Փոքրիկ խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը մեր հասարակական, քաղաքական կյանքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» կազմակերպված հավաքի ժամանակ իր խոսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Երկրորդ պատճառն այն է, որ Ալիևը դեռևս 2021–ից հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ բայց քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում։ Սա է իրականությունը։ Բայց մենք բոլորս կանգնելու ենք արդարության համար, կանգնելու ենք Սամվել Կարապետյանի ու Հայ առաքելական եկեղեցու թիկունքում։ Դա չենք անելու չարությամբ, անելու ենք սիրով, համոզմունքով, վճռականությամբ։ Որքան նրանք պառակտեն, մենք խոսելու ենք միավորումից, որքան նրանք վախ սերմանեն, մենք այնքան կուռ ենք դառնալու։ Որքան փորձեն մոռացության տալ Արցախը, մենք այնքան վճռականությամբ ենք խոսելու մեր հայրենակիցների իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։
Միգուցե այստեղ կանգնածների նկատմամբ վաղը լինեն հետապնդումներ, բայց սեղանին դրված է մեր պետականության հարցը, մեր եկեղեցու, հավատքի հարցը, և մենք պայքարելու ենք»,–ասաց նա։
Նշենք, որ Երևանում՝ Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է մեկնարկել՝ ի պաշտպանություն գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Երթի մասնակիցները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա գրված է, «Ազատություն Սամվել Կարապետյանին»։
Երթը կհասնի մինչև Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։
Երթից առաջ, կազմակերպիչներից Ալիկ Ալեքսանյանը նշեց, որ հավանականություն կա, որ ներարկված սադրիչներ կլինեն, որոնք հնարավոր է լինեն ագրեսիվ կամ ոչ սթափ. պետք չի ուշադրություն դարձնել նրանց. «Մեր մեջ կան կարգադրիչներ, որոնց թևին ամրացված է սպիտակ թևկապ. եթե կլինեն սադրիչներ, անմիջապես հայտնեք կարգադրիչներին կամ ոստիկաններին»։ Նա նաև կոչն արեց հակադրության մեջ չմտնել ոստիկանների հետ, քանի որ նրանք իրենց ծառայությունն են կատարում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.