«Չոր նավահանգստի» նախագիծը դեռ արդիական է․ էկոնոմիկայի նախարարության պատասխանը Մալասին
Գյումրիում շարունակվում են «չոր նավահանգիստ» նախագծի իրականացման աշխատանքները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելի վաղ նախագիծը մշակող Շառլ Մալասը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այլևս չի համագործակցում նախարարության հետ: Նրա խոսքով՝ 2024 թվականին ինքը գերատեսչությունից էլեկտրոնային նամակ է ստացել հետևյալ ձևակերպմամբ․ «Նախագիծն իմաստ չունի, քանի դեռ Թուրքիայի հետ սահմանը չի բացվել»։ Մալասը նշել է, որ հասցրել է ներգրավել պոտենցիալ ներդրողների, որոնք այցելել են Գյումրի և պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել նախագծում: Նրա գնահատմամբ՝ սկզբնական փուլում «չոր նավահանգիստը» կարող էր մոտ 2 հազար աշխատատեղ ստեղծել։
Էկոնոմիկայի նախարարությունից, ընդհակառակը, հայտնել են, որ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումն ավարտվել է, մշակվել է իրականացման պլանը և ճանապարհային քարտեզը։ Ներկայում, գերատեսչության հավաստիացմամբ, ակտիվ աշխատանք է տարվում ներդրողների ներգրավման ուղղությամբ` ներառյալ միջազգային կառույցները: Այնուամենայնիվ, իրականացման մեկնարկի ժամկետները դեռ որոշված չեն․ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի ծրագրի օպերատոր գտնել:
«Չոր նավահանգստի» շրջանակներում նախատեսվում է ստեղծել լոգիստիկ հանգույց, արդյունաբերական գոտի, ազատ տնտեսական գոտի և պահեստային ենթակառուցվածք: Նախագիծը պետք է ապահովի ապրանքների տեղափոխումը տարբեր երկրներ՝ օգտագործելով ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտը: Դրա իրականացումը, ինչպես ընդգծում են նախարարությունում, Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժ կդառնա։ Գերատեսչությունը հայտարարել է ցանկացած շահագրգիռ կողմի հետ մանրամասները քննարկելու պատրաստակամության մասին։
Ինչ վերաբերում է Շառլ Մալասի արտահայտություններին, նախարարությունից պարզաբանել են, որ նա իսկապես զբաղեցրել է խորհրդականի պաշտոնը և մասնակցել է նախագծի մշակմանը մինչև 2024 թվականի մարտը, երբ նրա հետ պայմանագիրը խզվել է։
Հիշեցնենք, որ «չոր նավահանգստի» հայեցակարգն այլընտրանք է ծովային նավահանգիստներին՝ դեպի ծով ելք չունեցող երկրների համար։ Նման լոգիստիկ կենտրոններում նավերի փոխարեն օգտագործվում են երկաթուղիները, բեռնատարները և օդային տրանսպորտը: Գյումրին ծրագրի իրականացման համար ընտրվել է զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքների առկայության և Թուրքիայի և Վրաստանի հետ սահմաններին մոտ լինելու շնորհիվ, ինչը Սև ծովի նավահանգիստներով Ռուսաստանի և Եվրոպայի շուկաներ դուրս գալու ներուժ է ստեղծում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.