Մեր առօրյա աշխատանքին առնչվող 37 թուղթ են վերցրել․ Նարեկ Կարապետյանը՝ խուզարկության մասին
Իրավապահները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից 37 թուղթ են վերցրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
Իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն էր իրականացվում ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, այնուհետև նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ բերվեց՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն ավարտել են քննչական գործողությունները և ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ են տվել մտնել շենք։
«Մեր ամենօրյա աշխատանքին առնչվող 37 հատ թուղթ են վերցրել։ Ճիշտն ասած, գործի հետ կապված խորքային տվյալներ չունենք, թե ինչ գործի շրջանակներում է, բայց մենք սպասում ենք, որ վաղ թե ուշ ինչ-որ գործի հետ կապված աշխատանք տանելու են»,- քննչական գործողություններից հետո ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ այս պահին դատավարական որևէ կարգավիճակ չունի, բայց կարծում է՝ օրերի հարց է, քանի որ իրավապահները «լավ ձգտում ունեն»։ Կարապետյանը կարծում է՝ գործընթացը դեռ առաջ է գնալու։
Կարապետյանը չգիտի` ՀԷՑ աշխատակիցների շարքերում կան ձերբակալվածներ, թե ոչ, քանի որ մասնակցել է քննչական գործողություններին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 05:11
Дело депутата парламентской фракции «Армения» Артура Саркисяна направили в Ереванский суд общей юрисдикции районов Аван и Нор Норк для применения ареста в качестве меры пресечения. Об этом сообщил депутат фракции «Армения» Гарник Даниелян.
-
2025-07-09 05:08
Надеемся, что скоро будет заключено мирное соглашение между Азербайджаном и Арменией, заявил госсекретарь США Марко Рубио на заседании кабинета президента страны Дональда Трампа.
-
2025-07-09 05:05
Католикос Великого дома Киликийского Арам Первый призвал положить конец ситуации, сложившейся вокруг Армянской Апостольской церкви.
-
2025-07-09 05:02
Группа компаний "Ташир" призывает правоохранительные органы Армении действовать строго в рамках законодательства, исключая любые элементы давления. Об этом говорится в заявлении пресс-службы ГК.