ՀԱՅՐ ԱՍՈՂԻԿՆ ԱՆԻԾԵԼ Է ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿՀԱՆԴԳՆԵՆ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն անիծել է բոլոր նրանք, ովքեր այսօր կամ երբևէ կհանդգնեն ներխուժել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
Երեկվանից լուրեր են պտտվում, որ իրավապահները մտադիր են այսօր առավոտյան գործողություններ իրականացնել Սուրբ Էջմիածնի տարածքում։
Ասողիկ աբեղան նախ վրդովմունք է հայտնել եկեղեցու դեմ սկսված արշավի կապակցությամբ։
«Ես՝ Ասողիկ աբեղա Կարապետյանս, իմ խորին վրդովումն ու հոգեկան վիշտն եմ հայտնում այն թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայությունների կոչվածներն իրագործում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն հայոց հայրապետի դեմ»,– գրել է նա:
Այնուհետև հոգևորականն անդրադարձել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին ներխուժելու լուրերին։
«Հուդանե՛ր, անաստվա՛ծ սրբապիղծներ, դուք «քայլելու» եք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կողքով, 1700-ամյա Սրբություն Սրբոցն է նայելու ձեր այդ սողանքին, ձեր ստոր արարքին, ձեր սրբապղծությանը: Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին: Եվ ես՝ ինձ տրված քահանայական կարգիս իշխանությամբ և աստվածային հրամանով, որ է՝ «եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը կապեք, կապված կլինի» (Հովհ. Ի. 23), այս խոսքի ներգործությամբ կապում եմ՝ անիծելով բոլոր նրանց, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները: Թող Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի առաջ հավետ դատապարտյալ մնան աստվածուրաց և անիծապարտ բոլոր ուղեկորույսները: Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք ձեր բոլոր սերունդներով»,– եզրափակել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.