Պատգամավոր․ Զիջումներից առաջ Փաշինյանն ուզում է մեկուսացնել դիմադրողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մեկուսացնել սպասվող զիջումները դիմադրողներին։ Լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով եկեղեցու, գործարար Սամվել Կարապետյանի դեմ արշավին, «Հայաստան» խմբակցության պատգամավորների և մյուսների նկատմամբ հարուցված գործերին։
Վարչապետի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ Փաշինյանը հուլիսի 10-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Գործընթացները պետք է ոչ թե առանձին դիտարկենք, այլ որպես մի ամբողջ պրոցեսի տարրեր։ Եկեղեցու, սրբազանների, բարերարի նկատմամբ հարձակումները ուսումնասիրելով` պետք է հասկանանք` ինչու է դա տեղի ունենում։ Առաջին վարկածը 2026 թվականի ընտրություններից առաջ հինական դերակատարներին մեկուսացնելու տրամաբանությունն է։ Հինական վարկածն այն է, որ առաջիկայում սպասվում են նոր զիջումներ, և իշխող վարչախումբը պետք է մեկուսացնի այն դերակատարներին, որոնք կարող են դիմադրել այդ որոշումներին»– ասաց Գրիգորյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հաղորդագրություններին, որ ԱՄՆ-ն առաջարկել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իր տարբերակը։ Նրա խոսքով` բանակցություններն ըստ երևույթին հասել են որոշակի վերջնական փուլի` հաշվի առնելով, որ վաղը Փաշինյան-Ալիև բանակցություններ են սպասվում։
Հիշեցնենք, որ դեռ հունիսի կեսերին 24News–ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ այս պահին խաղաղության պայմանագրի ստորագրման համար 2 հնարավոր վայր է բանակցվում՝ Վաշինգտոնում՝ այս տարվա սեպտեմբերին, ԱՄԷ-ում՝ այս տարվա դեկտեմբերին: Հուլիսի սկզբին «Middle East Eye»–ը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծրագրում են արդեն այս ամիս հանդիպել ԱՄԷ-ում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։ Այս գրառումներից հետո լուրեր տարածվեցին, որ իրավապահ մարմինները հուլիսի 9-ի առավոտյան մտադիր են գործողություն իրականացնել Սուրբ Էջմիածնի տարածքում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.